Պտուղը ծառից հեռու է ընկել


«Ալ-Քաիդա»-ի ղեկավարի 20-ամյա որդին` Օմար Ուսամա բեն Լադենը մի քանի օր առաջ հայտարարել է, որ ծրագրում է դառնալ «աշխարհի դեսպան». այսինքն, կապող օղակ` մուսուլմանական և արևմտյան երկրների միջև: - Իմ գործունեությունը պետք է փոխի եվրոպական պետությունների պատկերացումները մուսուլմանների մասին: Շատերի կարծիքով բոլոր արաբները և հատկապես Ուսամա բեն Լադենն ու նրա ամբողջ ընտանիքը, առանց բացառության ահաբեկիչներ են: Բայց այդպես չէ,- ասել է նա: Թիվ 1-ը համարվող ահաբեկչի որդին իր անձի նկատմամբ հանուրի ուշադրությունը հրավիրել է անցյալ տարի` 19 տարեկանում ամուսնանալով 52-ամյա բրիտանուհի Ջեյմ Ֆելիքս-Բրաունի հետ: Վերջինս, ամուսնությունից հետո արաբուհու անուն է ընդունել` Զաինա Ալսաբախ ու հիմա համոզված է. - Օմարը գտնում է, որ կարող է բանակցություններ վարել: Թերևս այս աշխարհում նա միակն է, ում ուժը կպատի: Օմարը վստահ է, որ Արևմուտքի և «Ալ-Քաիդա»-ի միջև խաղաղությունը հնարավոր է: Associated Press-ին նա ասել է. - Իմ հայրը կամենում է համերաշխություն հաստատել, բայց արմտյան որևէ տերություն չի ուզում լսել նրան: Նրան չեն հարգում` ցանկանալով միայն ջնջել երկրի երեսից: Հենց սա է խոչընդոտը: