Քաղաքապետը հարձակվել է թիկունքից


Անցյալ ուրբաթ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի նիստում երկրի ՆԳ նախարար Լուցենկոն հայտարարել է, որ Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկին ստորաբար թիկունքից հարձակվել է իր վրա: Իսկ վերջինս փորձել է պարզաբանել. - Լուցենկոն ինձանից հող էր պահանջում` իբր միլիցիոներների համար, և եթե ես չտայի, խոստանում էր ձերբակալել իմ որդուն: Լուցենկոյի խոսքերով նիստից հետո ինքը կանչել էր քաղաքապետին և ասել, որ «…Նա խաբեբա է, պարզապես սրիկա այս իրավիճակում, որովհետև կարգին մարդիկ այդպես չեն վարվում: Եվ դրա համար թիկունքիս հարված ստացա` բացարձակապես անազնիվ, գարշելի մեղադրանքի համար: Պարոն Չեռնովեցկին դրանից հետո ստորաբար հարվածեց ծնկիս, որը ցավում էր դեռ Մայդանի ժամանակներից,- հայտարարել է ՆԳՆ ղեկավարը: Ոստիկանապետը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել և արձանագրել տվել իր ստացած մարմնական վնասվածքները: Նա նաև չի թաքցնում, որ հարվածին ի պատասխան, ինքը ապտակել է քաղաքապետին: - Ես ապտակեցի Չեռնովեցկիին, և դա տեսան բոլոր նահանգապետերը: Բացված ափով ես տղամարդկային ապտակ հասցրի այն մարդուն, ով ստում է և ստորաբար է գործում Կիևի քաղաքագլխի պաշտոնում,- ընդգծել է նախարարը: