«Պազոլինիի ֆիլմերից իջած մի կերպար...»


«Աստվածային այն շնորհը և իմաստությունը, որ ունի ԻՐԻՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ առ թատրոնը, հազվադեպ է պատահում£ Իր էության մեջ նա Ստանիսլավսկու սիստեմն էլ ուներ, Սառա Բեռնարի ու Փափազյանի արվսստն էլ էր կրում£ Այդ զարմանահրաշ տիկնոջ շուրջը բարության, քնքշության, մայրության մթնոլորտ է ստեղծվում£ Նա չունի իր զավակը£ Բայց համարձակ կարող եմ ասել` Հայաստանի բոլոր դերասան-դերասանուհիների մայրն է£ Չեմ չափազանցնում»£ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Անպատեհ պահի կտրվեց նրա կյանքի թելը£ Անսպասելի... Բոլորովին վերջերս Վահե Շահվերդյանի հետ զրուցում էինք թատերական արվեստի սինթեզի կայացմանը մեծապես նպաստող բեմի անխոնջ ու համեստ նվիրյալների մասին, ովքեր, սովորաբար, ստվերում են մնում, հաճախ պաշտոնապես անտեսվում ու չեն գնահատվում, բայց տասնամյակներ շարունակ ապրելով թատրոնի պաշտամունքով, թրծվելով առօրյա ստեղծագործական քուրայում` տիրապետում են բեմարվեստի նրբին գաղտնիքներին£ Թատրոն երևույթը ընկալում են հիմնականում ինտուիտիվ, բայցև` անվրեպ ու լիակատար ամբողջությամբ£ Եվ ծառայում են քմահաճ Մելպոմենային` չխնայելով իրենք իրենց£ Նրանց ողջ կյանքը ծնրադրում ու խնկարկում է արվեստի տաճարում£ Անհավակնոտ ինքնակիզում, որի կրակով ջերմանում են մյուս բոլոր սպասավորները, գոտեպնդվում` խանդավառ հոգիներով շուրթից շուրթ փոխանցելով ու հնչեցնելով երկրպագության իրենց աղոթքները, որ աննկատ մեկտեղվում են, դառնում ակնահաճո, ունկ շոյող և իմաստություն ճառագող մի հրաշագործ ծիսակատարություն` թատերական ներկայացում£ Այսպես ուրվագծվեց 57-ամյա թատրոնաշեն տքնանքով Աբելյանի անվան թատրոնի կարևորագույն ու անքակտելի մասնիկը, հիմնասյուներից մեկը դարձած Իրինա Ադամյանի բացառիկ մարդկային տեսակը Շահվերդյանի` պոետիկ ներշնչանքով արված պատմություններից£ Վարակվեցի 11 տարեկան հասակից, Վանաձորի թատրոնում առաջին քայլերից մինչ օրս այդ արտասովոր կնոջ կախարդանքի շնորհիվ նաև իր ֆանատիզմը դեռևս պահպանող անվանի բեմադրիչի իրապատում հեքիաթի տրամադրությամբ և որոշեցի ինքս ամբողջացնել նրա կենդանի դիմանկարը առաջիկա հանդիպման ժամանակ£ Ավա¯ղ… Մտաբերում եմ աշնանային ծանոթությանս մանրամասները և լսածս պատմությունների համակարգ մամբ գտնում զգայական տպավորություններիս տրամաբանական իմաստավորման բանալին£ …Թատրոնի հետնամուտքից մի քանի քայլի վրա գտնվող բեմիրերի (ռեկվիզիտ) նրա սենյակում մոգական մի մթնոլորտ էր տիրում£ Ոչ միայն այն պատճառով, որ առանձնահատուկ խնամքի կնիքը կրող ամենատարբեր առարկաները յուրատեսակ պատմության թանգարան էին ձևավորում միասնաբար£ Սենյակի շեմքից ներս մտնող հին ու նոր դերասանները, տեխնիկական ու վարչական աշխատողները, ծանոթ¬անծանոթները, ասես ակամա, վայրկենապես կերպարանափոխ վում էին, դյուրությամբ մտերմիկ զրույցի բռնվում, դառնում թատրոնի սիրով համակված համերաշխ մի ընտանիքի անդամ£ Բոլորին պատրաստակամ հյուրընկալում էր ինքը` Տանտիրուհին, ով, չնայած առաջացած տարիքին, հասցնում էր պատշաճ ուշադրության արժանացնել յուրաքանչյուրին£ Առաջին բուժօգնություն էր ցույց տալիս անսպասելի մկանային սուր ցավից տանջվող դերասաններից մեկին£ Սուրճ էր պատրաստում նորեկների համար£ Ժպտադեմ ականջ էր դնում ծավալվող խոսակցություններին` մեկ¬երկու բարյացակամ արտահայտությամբ միայն ընդմիջելով դրանք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ խոսքը կոնկրետ իրեն էր հասցեագրված£ Շուտով նկատեցի, որ բոլոր ելումուտ անողներն էլ անորոշ լարվածությունը թոթափած, խաղաղված ու ժպտերես էին դուրս գալիս այդ սենյակից£ Ինքս էլ խորթություն չզգացի£ Պարզվեց, այդպես է եղել միշտ£ Թատրոնի մարդիկ Իրինա Ադամյանից ստացել են ոչ միայն իրենց անհրաժեշտ ռեկվիզիտը, այլևս դրական անսահմանափակ լիցքեր, որոնք դարձել են օրգանական պահանջ£ Պատահաբար չէ, որ բեմելից առաջ սովորություն են ձեռք բերել առաջին հերթին Իռայի սենյակը մտնել` ոգեշնչվելով նույնիսկ աներևույթ ներկայությամբ£ Հարազատ թատրոնի արդյունավետ գործունեությունը խթանելու նկատառումներով ստանձնել է բազմաթիվ միջանկյալ պարտականություններ, որոնք սիրահոժար մատուցելով` դարձել է անփոխարինելի ու առավել պահանջված£ Սիրասուն մոր նման խնամել է իր թատրոնական ընտանիքի մանուկներին բարուրից սկսած, ներարկել է նրանցում ակնածալից սեր թատրոնի նկատմամբ, առաջնորդել բեմ, եթե զբաղված են եղել ներկայացման մեջ£ Անկեղծ կիսել է իրեն ապավինած մարդկանց հոգսերը, ուրախություններն ու տխրությունները, ջանացել բավարարություն գտնել ամենքի կարիքներին ու ցանկություններին£ Երբևէ չի հավակնել, թե իրեն կմեծարեն£ Առանց ցուցամոլության արել է, ինչ որ (և` ինչպես որ) կարողացել է` վարձատրված զգալով արածի օգտակարության, անհրաժեշտության գիտակցությունից£ Աշխատանքային պարտականություններում երբևէ չի թերացել£ Ավելին, տարիների հետ հմտանալով` անսխալ տարբերել է ռեժիսորական ձեռագրերը, ըստ այդմ էլ, գործնականում ձեռք բերած անթերի պրոֆեսիոնալիզմով նախապատրաստել կոնկրետ ռեկվիզիտը£ Որքա¯ն զավեշտական իրադրություններ են ստեղծվել նրա ծայրահեղ, հիվանդագին պարտաճանա չության բերումով անբարենպաստ, չկանխատեսված հանգամանքներում, որոնք այսօր զվարթ հումորով պատմում են աբելյանցիները£ Ինչպես է ներկայացման ռեկվիզիտը հավաքելիս արկղի մեջ դրել Նաիրա Քալաշյանի` իրեն պահ տված Էդմոնդի բարուրը£ Բուռն ապրումներից ուշագնաց եղել, երբ թբիլիսյան հյուրախաղերի ժամանակ «Դիմակահանդես»¬ից անմիջապես առաջ Նինայի «անհետացած» ապարանջաններից մեկը գտնվել է, երբ պարզվել է, որ «Անմեղ մեղավոր ներ»¬ում Նեզնամովի հիմնական ռեկվիզիտը` փոքրիկ ճամպրուկը, կասկածելի համարելով, տարել են Շևարդնաձեի թիկնապահները... Հիշում են, թե ինչպիսի սիրով էր Իրինա Ադամյանն ածխացնում շամպայնի շշի խցանները փոքրիկ կրակի վրա, որպեսզի Փափազյանը դրանցով սևացնի իր դեմքը «Օթելլո»¬ի ժամանակ£ Ապա ջուր էր տաքացնում ու տաշտի մեջ խնամքով լողացնում Վարպետին ներկայացումից հետո£ Ինչպիսի հոգատարությամբ էր բերում, մատուցում Ավետ Ավետիսյանի ձմերուկները «Փորձադաշտ» ներկայացման համար կամ պատրաստում Հրաչյա Ներսիսյան-Պաղտասար ախպարի ռեկվիզիտը£ Նույն զարմանալի նվիրումով նա օժանդակել է նաև Գուրգեն Ջանիբեկյանին, Արուս Ասրյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին… Շատերին, ովքեր եկել են աբելյանցիների խմբի հետ խաղալու£ Բեռնատար մեքենայով, ավտոբուսով, ժամանակին` նաև սայլով շրջագայել է թատրոնի հետ հանրապետության բոլոր անկյուններում, այնքան սիրելի դարձել տեղացիներին, որ հաջորդ հյուրախաղերին անպայման փնտրել, սպասել են նրան, հայտնի դերասաններին համահավասար£ Առերևույթ անհրապույր` իր մարդկային վսեմ հատկանիշնե րով, անսահմանորեն գեղեցիկ ներաշխարհով, ասես ի վերուստ տրված թատերասիրությամբ Իրինա Ադամյանը արժանացել է նաև այլազգի արվեստագետների առանձնահատուկ ուշադրությանը£ «Կարծես Պազոլինիի ֆիլմերից իջած մի կերպար լինի…»,¬ գրում է նրա մասին ֆրանսիական թերթերից մեկը£ Արդի հայ թատրոնին հանապազօրյա հացի նման այսօր հարկավոր է ներկայացումը կայացնող բոլոր օղակներում ունենալ այս արտասովոր տիկնոջ նման խենթ պրոֆեսիոնալներ£ Հենց թատրոնի մարդու այս կորչող տեսակի ափսոսանքն էր Վահե Շահվերդյանի պատմության պոետիկ ակունքը (լեյտմոտիվը), ով ստեղծագործական երկար ու բեղմնավոր ճանապարհ անցնելով նրա հետ` երախտագիտությամբ ասում է. «Առանց Իրինա Ադամյանի շնչի որևէ ներկայացում չէր կարող կայանալ»£