Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում


Հարափոփոխ ձևաչափով պահպանելով առանձնակի գրավչությունը հայաստանյան խտերանգ փառատոնախճանկարում` Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը (նախագահ` Հակոբ Ղազանչյան) իր մեկնարկն ազդարարեց գլխավոր հովանավորի` Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո£ 10 թեմատիկ ու 2 միջանկյալ թատերախաղերով ձևավորված խաղացանկում ունենալով 2 հնչեղ անուն` Ալեքսանդր Կալյագին և Իրինա Բրուկ, անմիջապես հայտնվեց արվեստասեր հանրության հետաքրքրությունների կենտրոնում£ Հախուռն լուսաբանության ընդհանուր բարյացակամությամբ շուտով մոռացության մատնվեց (աշխարհում նախադեպը չունեցող) Շեքսպիրին «կարկատված» երկրորդ անվանումը. Վահրամ Փափազյան£ Եթե այդպիսով հավակնում էին մեծարել հայ բեմի հսկաներից մեկին, գեթ որևէ հնարքով, միջոցառմամբ, գոնե օտար մասնակիցների համար, համարժեք հնչողություն պիտի հաղորդեին մեր թատերարվեստում մնայուն հետագիծ թողած արվեստագետի անվանը... Աննախադեպ լրատվական ակտիվությունը, ցավոք, որևէ կերպ չառնչվեց փառատոնի շրջանակներում անցկացվող շեքսպիրյան տեսագրությունների մեկշաբաթյա ցուցադրություններին£ Մինչդեռ դրանցում դիտարժան թատերաորոնումների արտահայտություններ կային, անկախ մշակութային արժեքից և տեխնիկական մատուցման որակական ցուցանիշներից` ուսանելի£ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկու մեկնաբանություններով ուղեկցվող տեսանյութի բովանդակությանը ՀԹԳՄ սրահում հաղորդակցվեցին ընդամենը 3-5 թատերասեր£ Մեր միջև նորահաստատ բարեկամության թելադրանքով ինքնակամ սատարելով լեհ մեծանուն շեքսպիրագետի կարևոր մտահղացման մեղմ ասած` անփույթ իրականացման հնարավորինս արժևորմանը` նրա անմիջական տպավորությամբ էլ մեր ընթերցողին ներկայացնում եմ նորավարտ աշնանային առաջին թատերատոնը£ - Քաջատեղյակ լինելով աշխարհի թատերական անցուդարձին` գնահատեք, խնդրեմ, Հայաստանի շեքսպիրյան փառատոնը մոտ 50 մեծ ու փոքր տարատեսակ թատերական փառատոների համանվագում£ - Կարծում եմ, Հակոբ Ղազանչյանը ճիշտ կողմնորոշվեց որպես «Արմմոնո» մեկնարկած իր փառատոնը հանրահռչակելու հարցում£ Շուտով շեքսպիրյան ուղղվածություն տալով` ճանաչելի դարձրեց աշխարհի թատերաքարտեզում, Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում£ Գդանսկի, Կրայովայի, Գյուլայի, Ստրադֆորդի (Կանադա) խոշորագույն շեքսպիրյան փառատոների հարևանությամբ այսօր իր հաստատուն տեղն է գրավել այս տարածաշրջանում գլխավորը` հայկականը£ - Նորակազմ թատերադաշինքով էլ ավելի է դյուրացել շեքսպիրյան մի շարք թատերաընթերցումների շրջանառությունը` հնարավորություն ընձեռելով տարազգի բեմադրիչներին ու դերասաններին իրենց կատարողական ունակությունները սեփական երկրի նեղլիկ սահմաններից դուրս ներկայացնելու, անմիջական փոխշփումներով փոխադարձաբար հարստանալու£ Նախորդ շեքսպիրյանում առաջնախաղից հետո կուռ խմբագրված իր «Լեդի Մակբեթը» (բեմադրիչ` Թեմուր Աճինյան) Արմինե Մացակյանն այսօր ներկայացնում է կիևյան մենափառատոնում: Ռոբերտ Հակոբյանի «Ամոկը» (ըստ Ստ. Ցվեյգի) Տոմսկում արձանագրած հաջողությամբ ներառվել է մոսկովյան «Սոլո»-ի խաղացանկում: Ներկա խաղացանկը արդարացրե՞ց նորահայտնության Ձեր ակնկալությունը£ - Մոսկովյան «Et cetera» կալյագինյան թատրոնի «Շեյլոկը» («Վենետիկի վաճառականը»), որով բացվեց ձեր փառատոնի վարագույրը, իմ կողմից տարիներ առաջ հրավիրված լինելով ամենախոշոր` գդանսկյան շեքսպիրյան փառատոնին, վերստին հայ հանդիսատեսի համար հավաստեց աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի չծերացող տաղանդի ուժը£ Շատերի համար առաջնախաղ լինելով` այս ներկայացումը, ըստ իս` որոշակի «մաշվածություն» երևակելով հանդերձ հիացրեց տաղանդաշատ Ալեքսանդր Կալյագինի գլխավոր դերակատարությամբ£ - Ստվերում չմնաց Վիկտոր Վերժբիցկու Անտոնիոն` վենետիկցի ազնվաբարո առևտրականը£ Իր կատարողական վարպետությամբ մասամբ հարթելով ընդհանուր խաղի անհամաչափությունը` լիարժեք ինքնադրսևորման բեմական լիցքեր ապահովեց Շեյլոկ-Կալյագինի գունեղ կենդանացման համար£ - Հավասարների զուգախաղով ավարտուն ամբողջության հասավ ողջ ներկայացումը, ինչը չի կարելի ասել վհատ ռեժիսուրայով բեմավորված Ալֆրեդ Ժարիի «Ուբյու թագավորի» մասին£ Վերջինիս միակ ուշագրավ թատերագույնը Կալյագինի արտիստական ներկապնակի բոլոր նրբերանգներով մարմնավորված Ուբյու հայրիկն էր£ - 68¬ամյա տաղանդաշատ արտիստը առանց հոգնության նշույլի խաղաց «Ոսկե դիմակ»-ակիր այս դերը` որոշ չափով մեղմելով հայ հանդիսատետի ափսոսանքը «Et cetera»¬ի չկայացած հյուրախաղերի համար£ - Շեքսպիրյան մեծ ներկայացումներից ինձ համար լավագույն նորը Իրինա Բրուկի թատերախմբի (Ֆրանսիա) «Երազին սպասելիս» զվարթաշունչ թատերախաղն էր£ «Ամառային գիշերվա երազը» կատակերգության վրացական մեկնաբանությունից այն շահեկանորեն տարբերվեց արդիաշունչ շեքսպիրյան ոգով, անխոտոր ռիթմով` զիջելով, սակայն, ընդհանուր կաղապարի թատերագրավչությամբ£ Հատկանշական է, որ տարազգի արտիստներից կազմված ֆրանսիական թատերախումբը պահպանել էր Մեծ անգլիացու ժամանակների թատրոնի «բույրը» նաև դերաբաշխմամբ£ Այդպիսով առավել զավեշտալի էին դարձել դերասանների կերպարանափոխությունները, անցումները` երազից իրականություն£ Գրեթե անգիր իմանալով շեքսպիրյան գործերը` դրանց նոր բեմադրությունները դիտելիս առաջին հերթին հետաքրքրվում եմ ռեժիսորական նորույթներով£ Այս տեսակետից միանգամայն բավարարված եմ Ջուլիետի կերպարի թատերայնացմամբ£ - Շնորհալի սկսնակ դերասան Կարպետ Բալյանի դեբյուտային մտահղացմամբ` Մարիամ Ղազանչյանը, ապավինելով պլաստիկ լուծումներին ու առանց որևէ թարգմանութ յան հասկանալի բեմամիջավայրին, խոշոր շտրիխներով ուրվագծեց տարաբախտ հերոսուհու կապանքված «եսը»… - Ինչ¬ինչ շտկումներով այս «Ջուլիետը», վստահ եմ, կարձանագրի մեր «Հույսի» մրցանակից հետո զգալիորեն հասունացած երիտասարդ դերասանուհու առաջաքայլը բեմարվեստում£ Ոգևորությունս այնքան մեծ էր, որ ներկայացման ավարտից հետո անմիջապես առաջարկեցի Վեցլավ Գերասին իր մոտակա վրոցլավյան ամենամեծ փառատոնում այն ընդգրկել£ Շեքսպիրյան մենաներկայացումներից կրկին շահեկանորեն առանձնացավ Արամ Հովհաննիսյանի «Համլետը» (բեմադրիչ` Հրաչյա Ղազարյան)£ Չորրորդ անգամը դիտելով միջազգային մրցանակներ արդեն շահած այս «Համլետը», որը Լիտվայից էլ հրավեր է ստացել, գոհունակություն զգացի տաղանդավոր հայ արտիստի աշխատանքի բյուրեղացման նոր նշաններ գտնելով£ Հզոր բեմադրիչ գտնելով` Արամ Հովհաննիսյանը, համոզված եմ, շուտով վառ անհատականություն կդառնա£ - Մշակութային բազմաշերտ հետաքրքրությունների համակողմանի զարգացմամբ, մասնագիտական արժանապատվության սրված զգացումով, բացառիկ բարեկիրթ հայ արտիստը, կարծում եմ, հուսախաբ չի անի Ձեզ£ - Ամփոփելով տպավորություններս` ասեմ, որ ընդհանուր առմամբ ուշագրավ եմ գտնում այս փառատոնը ևս£ Խաղացանկում երկուական մեծ և մոնո հաջողված ներկայացում ունենալն արդեն մեծ ձեռքբերում է մեր օրերում, երբ գնալով դժվարանում է հանդիսատեսին հրապուրելն ու զարմացնելը կենդանի թատերարվեստով` ասպարեզ ներխուժած կոմերցիոն մտածողության ճնշման տակ£ Հանգրվան «մետաքսի» ճանապարհին Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնը իր գործունեության 10 տարիների ընթացքում նախաձեռնած բազմաթիվ կրթամշակութային միջոցառումներով, գրահրատարակ չական ակտիվությամբ զգալիորեն սրել է հետաքրքրությունը աշխարհի հնագույն երկրներից մեկի` Իրանի ինքնատիպ քաղաքակրթության հանդեպ£ Օր¬օրի մեծանում է մեզանում ձգտումը բնօրինակով վայելելու ոչ միայն Խայամի ու Ֆիրդուսու, այլև նրանց շնորհառատ հետնորդների գրական քանքարի ինքնատիպությունը£ Ամենամյա դարձած «այգաբացի տասնօրյակներով» խորանում է ճանաչողությունը «մետաքսի» ճանապարհին հանգրվանած Իրանի պատմական անցյալի և գունեղացող ներկայի հանդեպ£ Գեղանկարչական, լուսանկարչական ու կիրառական արվեստի ցուցահանդեսներով, իրանիմացության մրցույթներով, նորընծա գրքերով ու հանդեսներով, օրախնդիր թեմաներով կազմակերպվող համաժողովներով£ Եվ Էլբրուսի ու Զագրոսի գետառատ լեռնախորշերում անհիշելի ժամանակներից ձևավորված պատմական այդ բնօրրանի մշակութային կոթողները շարունա կում են հմայել նոր սերունդներին իրենց նրբաճաշակ ճարտարապետությամբ£ Պերսեպոլիսի պալատների, քանդակազարդ հին ու նոր Սպահանի, Թեհրանի ու Շիրազի հուշարձանների, անապատային բնակավայրերի ջրամբարների և օդափոխության համակարգերի, «մետաքսի» ճանապարհին սփռված քարվանսարաների, գմբեթարդ պաշտամունքա յին բազում կառույցների գեղակազմ աշտարակներն ու գունեղ որմնանկարները «Շահնամեի» պերճախոսությամբ պատմում են երիտասարդացած հնամենի երկրի (ներկայիս բնակչության մոտ կեսը մինչև 20 տարեկան է) պարփակած հոգևոր հարստության պատմական շրջափուլերից£ Կոսմոլոգիական պատկերացումներն արտացոլող «Ավեստայից» մինչև օրս կրած մտավոր զարգացումներն են ավանդականի պրիզմայով անդրադարձնում 62 մլն մարդ ապաստանած հսկայածավալ երկրի մշակույթի տարոլորտ ստեղծագոր ծությունները£ Գազի և նավթի խոշոր պաշարներ ունեցող երկիրը, իսլամական հեղափոխությամբ աշխույժ կենսակերպ հաստատելով, ծառայեցնում է իր բնական ռեսուրսները համընդհանուր բարգավաճմանը հասարակական-քաղաքական կեցության բոլոր ուղղություններով£ XXI դարասկզբի պահանջներին համարժեքացնելով իր ներկան` խորագետ մշակութային երկխոսություն է խնամքով վարում աշխարհի մյուս ժողովուրդների, հատկապես «դրկից» - հարևանների, առաջնահերթ` հայերիս հետ£ Բարիդրացիական փոխըմբռնման խորացման խոսուն բազում արտահայտություններով է ավելանում տեսակարար կշիռը փոքրաթիվ աշխատակազմով անդուլ գործող 10-ամյա կենտրոնի, ում վարած մշակութային քաղաքականությունից, կարծում եմ, իմաստուն դասեր պետք է քաղեն հայ մշակույթի արդի գործիչները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ