Ավելի քան 1 միլիարդ սովյալ


Ընթացիկ տարում մշտապես կամ ժամանակավորապես սովյալների քանակն արդեն հասել է 1,02 միլիարդի: Այս մասին լոնդոնյան իր ելույթում ասել է ՄԱԿ-ի համաշխար հային պարենային ծրագրի տնօրեն Ջոժետ Շիրանը: Նա նշել է նաև, որ սովյալներին առաքվող մարդասիրական օգնության ծավալները ներկայումս «նվազագույնն են` ողջ պատմության ընթացքում»: Այդպիսով ՀՊԾ-ն հայտարարել է` միջոցների ծայրահեղ պակասի պատճառով գործակալությունն ստիպված է կրճատել մարդասիրական օգնության մատակարարումը` միլիոնավոր կարիքավորներին: