ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ. ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր


ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԻՄ ՏԱՐԻՔԻՆ ՀԱՍՆԵՆ Ես արդեն բոլորել եմ իննսունս ու հաստատակամորեն գնում եմ դեպի հարյուր… Ինքս ինձ խոստացել եմ, որ պիտի հասնեմ եզրագծին: Նույնպիսի տարիք ու խոստում էլ մաղթում եմ բոլոր հայաստանցիներին: Մենք երկարակյաց ժողովուրդ ենք եղել, բայց, չգիտես ինչու, հեռացել ենք մեր տեսակից: Այդ պատճառով էլ ես ուզում եմ վերադարձնել տեսակն ու կոչ անել բոլորին` ապրել այնպես, որ հարյուրն անգամ եզրագիծ չլինի… Նման մաղթանքով դիմում եմ արվեստի գործիչներին. արվեստագետը որքան շատ ապրի` այնքան նրա մեջ կբորբոքվի ստեղծագործելու եռանդը, այնքան իմաստուն կլինեն նրա ստեղծագործությունները: Ես, իհարկե, հիմա չեմ ստեղծագործում, բայց ուզում եմ, որ իմ արվեստակից բարեկամները մինչև խոր ծերություն ստեղծագործեն: Արարման հաճույքը նաև տարիքի մեջ է, իմաստնության մեջ է… Շնորհավորում եմ նաև սիրելի «Ավանգարդ» թերթին, որը 2012-ին կդառնա 89 տարեկան: Ինձանից փոքր է, բայց ինձանից իմաստուն է… Իմ ջահելության տարիների թերթն է եղել, ու երբ «Ավանգարդ» են ասում` ես երիտասարդություն եմ պատկերացնում: Ուրեմն, թող 89 տարեկան այս երիտասարդը 100 տարեկանում էլ երիտասարդ լինի…