Մարդկությունը կապրի ևս 3000 տարի


Վերջին շրջանում հաճախ ենք լսում, թե իբր Վանգան գուշակել է, որ 2012¬ը աշխարհի վախճանն է: Բայց պարզվում է, որ դա կլինի 5079 թվականին: Խնդիրն այն է, որ Վանգան խոսել է ակնարկներով, և նրա կանխասացություններից շատերն ընկալելի են դարձել շատ ավելի ուշ: Այսպես օրինակ. 1989 թ. Վանգան ասել է, որ շուտով «ոչխարի, տավարի և այծի միս ուտելը կարելի չի լինի» և` «ի հայտ կգան մինչև այժմ անհայտ հիվանդություններ»: Եվ ահա` 21¬րդ դարասկզբին աշխարհով մեկ տարածվեց «տավարի կատաղություն» և «խոզի գրիպ» ախտերի աղետը: Գուշակուհին բավական հաճախ է արտաբերել «ճգնաժամ» (բուլղարերեն` «կրիզա») բառը. - Կտուժեն շատ մարդիկ,¬ կանխասել է նա 1995 թ.:¬ Բոլոր ժողովուրդները կցնցվեն դժբախտություններից, որոնք կթափվեն ամեն կողմից: Իսկ դուք չեք մտածում ոչ մի բանի մասին, չեք տեսնում, թե ինչ է սպասվում ձեզ… Շատ մարդիկ կքայլեն առանց հագուստի և կոշիկի, կապրեն առանց վառելիքի, առանց լույս ու անսնունդ… Հետազոտողները համոզված են, որ այս խոսքը վերաբերում է հենց 2008-2010 թթ. տնտեսական ճգնաժամին: Կույր ապագատեսը նաև նախազգուշացրել է` «Պահպանեք Սիբիրի սիրտը». 2009 թ. օգոստոսին տեղի ունեցավ Սայանո¬Շուշենսկի ՀԷԿ¬ի ահավոր վթարը` խլելով 75 մարդու կյանք: Ինչ վերաբերում է գալիք 2012¬ին, երբ ոմանց կարծիքով Երկիրը կարող է բախվել Նիբիրու մոլորակին, կամ Երրորդ համաշխարհային պատերազմն է բռնկվելու` Վանգան լռում է: Նա վստահորեն խոսել է ռազմական բախումների մասին, բայց միշտ հավելել է, որ «դա ամբողջ աշխարհին չպետք է վերաբերի»: 2011¬ի համար նա կանխատեսել էր մուսուլմանական պետությունների պատերազմը` եվրոպական երկրների դեմ: Մինչև 2012¬ի օգոստոսի կեսերը եվրոպացիների մեծ մասը կտուժի քիմիական գրոհներից` հայտարարել է պայծառատեսը: Սակայն նա չի խոսել մարդկության վախճանի մասին` թեև հիշատակել է Արեգակի բռնկումները (ինչը պնդում են նաև աստղագետները): Չճշգրտված տեսակետներ կան, որ Վանգան պատմել է այդ բռնկումների հետևանքների և 2012¬ի փետրվարին Երկրի` Արեգակի ու Նիբիրուի միջով անցնելու մասին: Արեգակնային համակարգում պայթյուններ կլինեն, որոնց պատճառով կկտրվի կապը` տիեզերակայանների հետ. կսկսվեն ավերիչ փոթորիկներ ու երկրաշարժեր` նույնիսկ այն վայրերում, որոնք նախկինում սեյսմիկ վտանգավոր չեն համարվել, շատ տարածքներ կծածկվեն ջրով… Ռազմական և բնական աղետների հետևանքով Եվրոպան կդառնա նոսր բնակեցված` նշել է Վանգան: Միջազգային առաջատար գերտերություն կդառնա Չինաստանը: Զարգացող և զարգացած երկրները կփոխարինվեն մեկը մյուսով: Թեթևակիորեն կփոխվի Երկրի ուղեծիրը, ինչը կհանգեցնի բևեռային սառույցների հալվելուն և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: 2028 թ. կստեղծվի էներգիայի նոր աղբյուր, իսկ 2033¬ին Վեներա կուղարկվի առաջին օդաչուավոր արշավախումբը: 2045 թ. մարդիկ կսկսեն արհեստականորեն աճեցնել ցանկացած օրգան: 2066¬ին Միացյալ Նահանգները մուսուլմանների դեմ կօգտագործի կլիմայական զենքի նոր տեսակ, ինչը կհանգեցնի համատարած կտրուկ ցրտերի: 2100 թ. Երկրի խավար մասը կլուսավորվի արհեստական Արևով, իսկ 2111¬ին մարդիկ կնմանվեն կիբորգների (կենդանի ռոբոտներ): 2125 թ.` կստացվեն տիեզերական առաջին ազդանշանները` բանական եղբայրներից: 2130¬ին այլմոլորակայինների օգնությամբ կստեղծվեն ստորջրյա առաջին գաղութները, իսկ 2164 թ. կենդանիներին կսկսեն կիսամարդիկ դարձնել: Ավելի հեռավոր գալիքում Վանգան կանխասել է Արեգակի աստիճանական սառեցում և մոլորակային ուղեծիրների խառնակում, որի պատճառով ստիպված կլինեն ֆիզիկայի նոր օրենքներ հայտնագործել: Աստիճանաբար կմիախառնվեն երկրային ռասաները: Լուսնի և գիսաստղի բախման հետևանքով Երկրի շուրջ քարա¬փոշիական գոտի կգոյանա: Փոխարենը` մարդկությունը կսովորի էներգիա «քամել» «ոչնչից», ճամփորդել ժամանակների մեջ և կապ հաստատել հեռավոր աշխարհների հետ: Ըստ Վանգայի` 3797 թ. երկրի վրա կվերանա կենդանի ամեն ինչ, բայց մինչ այդ մարդկությունը կվերաբնակեցվի ուրիշ աստղային համակարգում: 4509 թ. մոտակայքում մարդը զարգացման այնպիսի մակարդակի կհասնի, որ կկարողանա առնչվել Աստծո հետ: 4599 թ. մարդիկ կնվաճեն անմահությունը: 5076 թ. կհայտնագործվի Տիեզերքի սահմանը, իսկ 5078¬ին որոշում կընդունվի` ուրիշ Տիեզերք տեղափոխվելու մասին: 5079 թ. վրա կհասնի աշխարհի վերջը: Թե ի՞նչ նկատի ունի գուշակուհին այս ասելով` պարզ չէ. կամ ամբողջ մարդկության վախճանը, կամ` նրա անցումն այլ չափորոշիչների… Այսուհանդերձ, հոռետեսները պնդում են, թե Վանգան երբեք այսքան հստակ կանխագուշակումներ չի կատարել ապագայի մասին: Բայց նույնիսկ նրա´նք չեն հերքում, որ 2012¬ին աշխարհի վախճանի մասին նա ոչինչ չի ակնարկել: Ուրիշները` ևս: Ուրեմն` այդ առումով լուրջ ապրումներ չարժե ունենալ: