ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Օգնություն` մաֆիայի «բնօրրան» Իտալիային Իտալիայի վարչապետի արյունլվիկ դեմքը տեսնելով` հայ մաֆիոզները, որպես բարեգործություն, Հռոմ են ուղարկել հինգ «պրոֆեսիոնալ» սափրագլուխների` Բեռլուսկոնիի անվտանգությունն ապահովելու համար£ Օգնություն է ցույց տրվելու նաև, արդեն մահամերձ սիցիլիական մաֆիային£ Մեդվեդևը յոթ երգ գիտի, բայց սեփական գանձի մասին Սահակաշվիլին էլ յոթ երգ գիտի, սակայն յոթն էլ ռուսական արջի տանձին չեն£ «Չորս կուսակցություն փոխել եմ, չորսն էլ պիտի փոխեմ» Հմայակի երգը Հմայակ, հա° Հմայակ... Ինձ դարձրել են թաշկինակ, Կուսակցություն փոխելն էլ` Կյանքիս միակ նպատակ£ ...Դեռ էլի եմ «փոխելու»` Լինի դաշնակ, թե` հնչակ£ Ալլահն էլ չի օգնի Միջազգային հանրությունը դեռ կստիպի Էրդողանին` ցերեկները հայ¬թուրքական փակ սահմանի առջև նամազ անել, երեկոյան` եվրամիության փակ դռների£ Ճգնաժամի հետևանքները Ըստ Առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների` 2009 թ. ճգնաժամային տարում չաղերն ավելի են չաղացել, նիհարներին էլ հնարավոր է կշռել միայն դեղագործական կշեռքներով£ Իշխանություններին ՀԱԿառակվելու խաբկանքը Ժողովուրդը պարզել է, որ անցյալում ՀԱԿ¬ը իրենց միայն առակներ է հրամցրել և տեղին է հրատարակել ՀԱԿ¬ԱՌԱԿՆԵՐԻ ժողովածու£ «Մաուզերը» տղամարդկության միակ չափանիշը չէ Երբ Վահան Հովհաննիսյանը հասկացնել տվեց, որ միայն ինքն է ի զորու «տղամարդավարի» պատասխան տալ թուրքերին, վերջինիս հրավիրեցին նկարահանվելու «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմում£ Ոչ առողջանում է, ոչ «մահանում» Ըստ քաղաքագետների` բժշկական «լեզվով» ընդդիմության վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն£ Նոր ասացվածք` մեջլիսի կողմից արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին Թուրքի «վազքը» մինչև 2010¬ի Ապրիլի 24¬ն է£ Գյուլի խոհերը «Տերն ու ծառայի» ոճով ¬ Թե կկարծեք Թուրքիային միայն քրդական գլխացավանքն է տանջում, հիշեք ինձ էլ, հայերին էլ£ Դիտարկում Կվավերացնի՞ Թուրքիան հայ¬թուրքական արձանագրությունները, թե չի վարվերացնի` միևնույն է, այդ երկիրը ոչ ՎԱՎԵՐաԳՐԱԿԱՆ կդառնա, ոչ գեղարվեստական£ ՍԴՀԿ¬ն միշտ էլ ֆալշ է հնչել Հնչակների վերջնական մասնատումից հետո պարզ դարձավ, որ այս կուսակցությունը, եթե նախկինում շատ վատ էր ՀՆՉՈՒՄ արևմտյան ռոքի և ռեփի, ապա այսօր` հայկական ռաբիսի ժանրում£ Ծանր ժառանգություն Հ. Հովհաննիսյանը Վարդան Խաչատրյանին որպես ժառանգություն թողեց ՍԴՀԿ¬ին£ Կտակը վավերացրեց Շիրխանյանը, անվավեր ճանաչեց ՀԱԿ¬ը£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ