Անզուգական «երկքաղաքացի» դերասան, սեփական հեղինակային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդ


Ամենահայաստանաշատ բազմազբաղ ստեղծագործական տարիս լի էր ինձանում փոթորկվող ասելիքի նոր արտահայտչամիջոցների որոնումներով, արդեն փորձարկված հնարքների վերաձևակերպումներով, ինքնաքննադատական գնահատությամբ ու կատարյալին անվերջանալի ձգտումով£ Հյուրախաղային շրջագայություններիս «ճեպընթացը» Վաշինգտոնից Լոս Անջելես, Մինսկից Մոսկվա սուրալով` հասավ Երևան£ Գուցե թե կյանքիս հիսուներորդ գարնան խորհրդով` ինձանում ուժգնացավ` աստվածային հոգևոր լույսը£ Անսպասելիորեն, մոտ 30-ամյա ընդմիջումից հետո, վերադարձա գունապատկերային մտածողությանը£ Եվ «Գարուն», «Գարուն ա, ձուն ա արել» ու «Գողգոթա» գեղանկարչական շարքերով նաև ներկայացա` շշուկով քարոզելով Քրիստոսի ուսմունքը, որին անվերապահորեն հետևելով միայն մարդը կարող է անցնել իր ներքին Գողգոթան, զրկանքները հաղթահարելով` մարդանալ, մխիթարել ու մխիթարվել£ Ի վերջո, սեփական խաչը իմաստությամբ կրելով, անհամեմատ հեշտ դուրս գալ ամեն տեսակ փակուղային իրավիճակ ներից£ Որպեսզի ժողովուրդը քնած չմնա, և մտավորականն էլ ինքնասպան չլինի ներկայիս հասարակական-քաղաքական գորդյան հանգույցները քակելու սեփական անզորութ յունից, ընդլայնեցի 2004-ին 2 տիկնիկներով խաղարկածս «Ցմահ բանտարկյալներ»-ի ասելիքի սահմանները 2 դերակատարների ներառմամբ£ Երբ Ստեփանակերտում, Վանաձորում և Գյումրիում «Վերելք» ներկայացումով հանդես էի գալիս, գյումրեցիների խնդրանքով «Բանտարկյալներ»-ի պիեսը թողեցի նրանց տրամադրության տակ£ Չհասցրեցի ինքս լիարյուն ամբողջացնել, որովհետև հաղթող դուրս եկավ ինձանում զուգահեռ խմորվող թատերափորձարարությանը հնարավորինս ավարտուն բեմական կյանք ապահովելու անդիմադրելի հոգևոր պահանջը£ Վստահ եմ` գյումրեցիները կթարմացնեն մերօրյա թիվ 1 համազգային ասելիքը իրենց ապրածով, զգացածով ու տրամաբանությամբ£ Հայրենակիցներիս բժշկելու առաքելությանը մշտապես հետևած լինելով` հանկարծ ինքս, նրանց հետ մտերմիկ մթնոլորտում առավելագույնս անկեղծանալով, բժշկվելու անհետաձգելի պահանջ զգացի£ Դժվար է անկեղծանալը, բայց տարիքի հետ մարդն ավելի մեծ ցանկություն է ունենում կիսվելու, հոգում անթեղվածը մինչև խորին խորքը բացելու£ Լինելով խիստ ներանձնական ու զգացմունքային` մալյանաոճ բեմադրամտահղացումս կին բեմադրիչի կարիք ուներ£ Ուրեմն` նրա տաղանդավոր դստեր£ (Փառք Աստծո, ես եմ իմ ներկայացումների պրոդյուսերը և հնարավորություն ունեմ ժամանակ առ ժամանակ փոխել բեմադրիչներին)£ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա»-ի իր խորունկ թատերաըն թերցմամբ ինձ հմայած Նարինե Մալյանի հետ 3 փուլով կայացրեցինք այն. «Սեղանի շուրջ» (ընթերցում` Նարեկացի արվեստի միություն), «Օրեր… Գույներ… Ճակատագիր» (ցուցահանդես-ներկայացում` Գեղագիտության ազգային կենտրոն) և «Խոստովանություն թատրոնում» (թատերական ներկայացում` Կամերային թատրոն)£ Կատարսիսի նոր հնարքը իրեն միանգամայն արդարացրեց մտերմիկ ընտանեկան մթնոլորտում£ Զուգահեռ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Սուպեր սթար» նախագծին` կարողացա ժյուրիում նոր մոտեցում ներմուծել` սիրող, ծնող-մանկավարժի£ Պտտվեցի Հայաստանով, խոսեցի շնորհալիների ծնողների հետ և համոզվեցի, որ մեր ժողովրդի արգանդը զարմանալիորեն բեղուն է£ Չորրորդ «Սթարը» դրա փայլուն հավաստիքն է£ Ամանորյա հեռուստակատակներով, հանպատրաստից ծնված իմ Բարի հրեշտակի չարաճճի կերպարով, աննկատ կմասնակցեմ ձեր ուրախ խնջույքներին£ Արարչագործ Սիրո բարի մաղթանքներով ու կենսախինդ տրամադրությամբ հնարավորինս կզվարթացնեմ 2010-ի մուտքը յուրաքանչյուր հայկական օջախ` իրականում գուցե Կանադայում հյուրախաղերի լինելով£ Անվերջ վերադարձի խաչս կրելով` ակունքներումս կհայտնվեմ կրկին` տղամարդու և կնոջ փոխհարաբերություններին առնչվող նոր ներկայացմամբ£ Սիրով ու կարոտով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ