2010¬ի թվագուշակություն. եռանդի եռապատկում


Որ վագրի տարին անսովոր պայծառ ու հագեցած է լինելու` աստղագետներն հիմնավորում են թվագուշակների փաստարկներով, 2010¬ը 3 թվի տարի է (2+0+1+0=3), իսկ 3¬ը` ակտիվության, գործնականության, հաստատակամության, հեղափոխական փոփոխությունների թիվն է£ Իսկ թե տարին ինչպիսին կլինի յուրաքանչյուրի համար` կարելի է հաշվել ծննդյան տարե¬ամսաթվերի միավորները գումարելով£ Դիցուք, դուք ծնվել եք 1990 թ. նոյեմբերի 11¬ին (11.11.1990)£ Գումարում եք այդ թվերը` 1+1+1+1+1+9+9+0=23=2+3=5£ Ուրեմն` ձեր անձնական թիվը 5¬ն է£ Իսկ թե ինչ են խոստանում այդ և մյուս թվերը 2010¬ին` ծանոթացեք թվագուշակների կազմած աղյուսակում£ 1. Վագրի տարում հաջողության գրավականը համառ աշխատանքն է և հավատն` ինքդ քո հանդեպ£ Հիմա փոփոխությունների, պառակտումների ու գժտությունների ժամանակը չէ. հաջողությունների առավելագույն պաշարը դու կհավաքես ծանոթ արտում£ Իսկ եռանդ ու կորով քեզ կներարկեն շփումները ճշմարիտ բարեկամների հետ£ 2. Եթե էությամբ ակտիվ մարդ ես` պատրաստվիր չափազանց հետաքրքիր կյանքի£ Բիզնեսն ընդարձակելու, նոր հեռանկարներ բացելու, աշխատանքը փոխելու, խիզախելու ամենալավ ժամանակն է£ Անձնական կյանքում հնարավորություն ունես հաշտվել քեզ հետ գժտված մտերիմի հետ կամ թարմացնել սառած հարաբերություններն ու նոր մտերմություն ստեղծել£ 3. Անցնող 2009¬ը քեզ համար շատ լարված էր ու հագեցած. այնպես որ` գալիք տարում չի խանգարի հանգստանալը£ Հիմա հանգիստ աշխատելու ժամանակն է` առանց ավելորդ լարումների և հոգեկան ճնշվածության£ Մրցակիցներիդ հետ գզվռտոցներից ազատ ժամանակդ նվիրիր մտերիմներիդ, բարեկամներիդ ու սիրելիներիդ. այդպես ամուր հենարան կստեղծես` առաջիկա տարիների համար£ 4. Զբաղվեք ձեր ֆիզիկական առողջության ամրապնդմամբ, հոգևոր զարգացմամբ, ինքնակրթությամբ£ Արդյունքը շշմեցուցիչ կլինի. հնարավորություն կունենաք բարելավել ձեր կազմվածքը, վերականգնել առողջությունը, մասնագիտական նոր մակարդակի հասնել£ Ձեզ նաև նոր գաղափարներ, ծրագրեր կպաշարեն. գրի առեք այդ բոլորը, որպեսզի իրագործեք 2011¬ին£ 5. Հասել է նախկինում թափած ջանքերի պտուղները հավաքելու ժամանակը£ 2010¬ը ձեզ նյութական բարելավում, առաջընթաց է խոստանում, ինչպես նաև` հաշտեցում նախկին չարակամների հետ£ Մի նվազեցրեք տեմպերը. ավելի բարձր թռչելու և շատ ավելին վաստակելու հնարավորություն ունեք£ Եվ պլանավորեք ծախսերը, որովհետև հնարավոր են վատնումները£ 6. Ձեզ համար 2010¬ը թվագուշակության 9¬ամյա բոլորաշրջանի եզրափակիչ տարին է£ Ճիշտ ժամանակն է ձերբազատվել անցյալի «պոչերից», վերադարձնել պարտքերը, ավարտել վաղուց սկսած գործերը£ Պատրաստվեք խոշոր նոր ծրագրերի£ Հիմա ձեր հիմնական խնդիրն անցյալ տարիների արդյունքներն ամփոփելն ու դրանցից դասեր քաղելն է` մաքուր էջից նոր ու լավագույն կյանք սկսելու համար£ 7. Ձեզ համար սկսվում է հերթական 9-ամյա բոլորաշրջանը£ Հստակեցրեք նպատակները, սկսեք իրականացնել ինչ¬որ ժամանակ կազմած ծրագրերը, փոխեք աշխատանքը և նոր ծանոթություններ հաստատեք, նոր հետաքրքրություն որոնեք£ Ակտիվ եղեք և հիշեք` ինչ ցանեք 2010¬ին, կհնձեք մինչև 2018 թվականը£ Ի դեպ` ամուսնանալու դեպքում էլ կշահեք. զգացմունքներն ու ջերմությունը նույն թարմությամբ կպահպանվեն առնվազն 9 տարի£ 8. Անցնող տարվա լարվածությունից հետո մի փոքր դադար առեք և թույլ տվեք, որ գործերն ինքնուրույն առաջ շարժվեն£ Դե, իսկ եթե եռանդդ հորդում է, այն օգտագործեք` ընտանեկան օջախը շենացնելու. նորոգում, շինարարություն, կենցաղային իրերի ձեռքբերում… Եվ ձեր տունը հեշտորեն կվերածվի հարմարավետ ու հուսալի «ամրոցի»£ 9. Ձեզ շատ ակտիվ տարի է սպասվում. առաջ մղեք գործերը, զարգացրեք բիզնեսը, չքացրեք մրցակիցներին£ Առավելագույն օգուտ կստանաք այն գործից, որը հաճույք ու բավականություն է պատճառում£ Ձեզ հաջողություններ են սպասվում նաև անձնական «ճակատում». կարող եք գտնել ձեր «2¬րդ կեսին» կամ հոգեմոտ նոր բարեկամություն հաստատել£