Հա՞ որ...
Հավանաբար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հերթական դրամաշնորհն են տվել, ու նա որոշել է առավել «արդյունավետ» ծախսելու համար... դատի տալ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` իբրև թե իր գլխավորած կազմակերպությանը վիրավորելու համար... Գեներալ-լեյտենանտին (և ո´չ միայն նրան) զայրացրել էր, որ պաշտպանության նախարարի հասցեին հնչեցվել էին անպարկեշտ արտահայտություններ, վիրավորել էին նրա անձը: Իսկ ահա Արթուր Սաքունցն էլ «վիրավորվե˜լ» է, որ «հանդգնել» են հայհոյանքին պատասխանել ու իրենց մարդու իրավունքների պաշտպան հռչակած կազմակերպություններին մեղադրել` երկրի բարձրաստիճան զինվորականի արժանապատվությունը նսեմացնել փորձելու համար: Դե, նրա նմաններին դա չի հաջողվի: Բայց ստացվում է, որ, սաքունցիների համար ժողովրդավարությունը միակողմանի երթևեկության փողոց է, որտեղով «անցնելու» իրավունքը միայն գրանտակեր կազմակերպություններին է տրված... Սաքո՞ւնցն է չափից ավելի ինքնամեծար, թե՞այդպիսիներին ֆինանսավորողներն են կարճամիտ...