ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՐՈՆԵԼ


«Սև ցուցակում» հայտնված մարզպետների պաշտոնանկության հարցը հավանական է, որ Ամանորից հետո լուծվի: Գործադիրին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, թե գործընթացը սառեցվել է` առավել հարմար կադրեր փնտրելու և նրանց հարցում սխալվելը բացառած լինելու պատճառով: Մասնավորապես Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի նոր մարզպետացուների նշանակումը հենց այս պատճառով է հետաձգվել, քանի որ հավակնորդները, ինչպես ասում են, մինչև վերջ վերևների սրտով չեն եղել: Գործադիրի մեր աղբյուրը պնդում է, որ այս անգամ նախապատվությունը կտրվի միայն այն անձանց, ովքեր նշված մարզերի բնակչության անվերապահ համակրանքն են վայելում: