Մարտի են գնում միայն կանայք


Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում: Երբ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պայքարի են ելնում կանայք, անկախ այն հանգամանքից` կպառկեն, թե՞ ծեծ կուտեն, հասնում են իրենց նպատակին` իշխանավորների պաշտոնազրկմանը: Այդպես Զարուհին արժանիորեն վերջին ճակատագրական հարվածը հասցրեց Ալիկ Սարգսյանին: Հիմա էլ գործարար Սիլվա Համբարձումյանը, ծեծվելով Սյունիքի մարզպետի կողմից, հաստատ կհասնի´ վերջինիս պաշտոնաթողությանը: