Մեկ այլ գովազդի նմանությամբ


Սա սալօջախ չէ` բողոքավորներին տժժացնելու համար: Սառնարան չէ` գաղափարները թարմ պահելու համար: Պահարան չէ` կարգախոսները առժամանակ պահելու համար: Հեռուստացույց չէ` դեմագոգիկ քարոզչություն տարածելու համար: Փողով լիքը «սեյֆ» չէ` ընչազուրկներին ընտրակաշառք բաշխելու համար: Սա Ազատության հրապարակն է, որը «նվաճելով» և լեփ¬լեցուն դարձնելով, կարելի է ձեռք բերել այդ ամենը: