Հատկապես ձեզ համար, հայ օլիգարխներ


Ամերիկացի մի քանի տասնյակ միլիոնատերեր Կոնգրես են գնացել ու պահանջել բարձրացնել իրենց հարկերը (տեղեկացրել է CNNMoney¬ն): Նրանք ցանկանում են, որ օրենսդիրը չեղյալ հայտարարի հարուստներին տրամադվող հարկային արձակուրդները (որոնց պրակտիկան ներդրվել էր նախորդ նախագահ Բուշ¬կրտսերի կողմից) և բարձրացնի հարկերը: Հարկային բարեփոխումը պետք է իրականացնի այսպես կոչված Սուպերկոմիտեն, որը ներկայումս խնդիր ունի մշակել այնպիսի ծրագիր, ինչի շնորհիվ պետբյուջեն առաջիկա 10 տարում կխնայի 1,2 տրիլիոն դոլար: Այդ օրինագիծը պետք է ընդունվի այսօր` նոյեմբերի 23¬ին: Կալիֆոռնիացի միլիոնատեր Դուգ Էդվարդսը հայտարարել է. «Եթե դուք տարեկան վաստակում եք միլիոն դոլարից ավելի` դուք պարտավոր եք ավելի շատ հարկեր վճարել»: Հարուստների հարկատվությունը բարձրացնել պահանջող մեծահարուստների խումբը ստեղծվել է 1 տարի առաջ` Google¬ի մի քանի աշխատակիցներով: Հետագայում այս նախաձեռնությանը միացել են մի շարք նշանավոր մարդիկ: Աշխարհի ամենահարուստներից մեկը` Ուորրեն Բաֆետն իրենց այս պահանջը բացատրում է նրանով, որ ավելի անապահով ամերիկացիներն իրենց եկամուտներից ավելի մեծ մաս են վճարում, քան հարուստները: Լսո՞ւմ եք, եթերներով գովազդվող բարեգործություն սիրող հայ օլիգարխներ. ոչ թե առիթից առիթ նվերներ բաժանում առանձին մարդկանց, այլ բյուջեն են հարստացնում, որպեսզի իրենց հայրենակիցների համար երազանք չլինի 2500 դրամ կենսաթոշակային հավելումը: