Թռիչք բազկաթոռով


Ամերիկացի Քենթ Քոուչը իրաքցի օդաչու Ֆարիդ Աբդուլա-Զահար ալ¬Սահադիի ընկերակցությամբ թռիչք է գործելու Բաղդադի վրայով` այգեգործական ծալովի բազկաթոռով: Դրան, իհարկե, կամրացվեն հելիումով լցված օդապարիկներ (հաղորդել է AFP¬ն): Թռիչքը ծրագրված է 2012 թ. մարտին` չնայած ընկերները որոշել էին Բաղդադը վերևից տեսնել նոյեմբերի 15¬ին: Հետաձգման պատճառը հնարավորինս լավ նախապատրաստ վելն է:» Քոչուն և ալ¬Սահադին այս կերպ ուզում են օդային ճամփորդության ռեկորդ սահմանել: Քենթը ծալովի բազկաթոռով թռչելու փորձ արդեն ունի: 2008¬ին նա նստած Օրեհոնից Այդահո էր թռել` հաղթահարելով ավելի քան 350 կիլոմետր: (Տեղեկացրել է «Լենտա.ռու»¬ն): Ինտերնետով առուվաճառք կատարող միջազգային հանցավոր խումբը, որը «պուդել» ցեղատեսակի շների տեսքով ոչխարներ է վաճառել, բացահայտվել է Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացրել են լոնդոնյան լրատվամիջոցները, ավելի քան 2 հազար մարդ` հիմնականում Ճապոնիայում, դարձել են խարդախ այդ ավազակախմբի զոհերը: Հատկապես ասիացի երիտասարդ, միայնակ և հարուստ կանանց շրջանում հիմա չափազանց տարածված է «պուդել» շներ պահելը: Եվ պահանջարկը լավ ուսումնասիրած խարդախները խնամքով պուդելակերպ խուզված ոչխարներից յուրաքանչյուրը վաճառել են շուրջ 1200 դոլարով: Այսինքն` այդ շների գնից գրեթե կրկնակի էժան: Խաբեությունը բացահայտվել է ճապոնական մի հեռուստաեթերի շնորհիվ: Արտիստուհի Միակո Կավակամին գանգատվել է, որ իր նոր շունը չի ցանկանում հաչել և չգիտես ինչո՞ւ` մսի փոխարեն խոտ է ուտում: Նա նաև ցուցադրել է իր «պուդելի» լուսանկարը, որը տեսնելով` ծրագրի հաղորդավարն իսկույն նկատել է, որ դա ոչխարի նկար է: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը` հետաքննության ընթացքում պարզաբանվել է, որ միայն Ճապոնիայում շուրջ 2000 պուդելատեսք ոչխար է իրացվել: