ՀՀ


n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությանը: Փոխադարձ ողջույններից հետո Վլադիմիր Ռուշայլոն նախարարին ծանոթացրեց ԱՊՀ շրջանակներում ընթացող զարգացումնե րին, ԱՊՀ կառույցների վերափոխումներին վերաբերող ղազախական կողմի առաջարկություններին: Հանդիպմանը քննարկվեցին նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդների` Բրեստում կայանալիք նիստին վերաբերող հարցեր: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրեստում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցում է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին: Նոյեմբերի 24-ին և 25-ին Մինսկում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցերի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև 2007 թվականի ռազմական համագործակ ցության ծրագրերի ստորագրում ՌԴ, Բելառուսի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ: Նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան պատվիրակությունը կվերադառնա Երևան: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ