Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը


Ոչինչ չի կարող այնքան բերկրանք պատճառել հայ զինվորի ծնողներին, որքան զորամասից ստացված շնորհակալական նամակը: Այդպիսի մի նամակ էլ հպարտությամբ էր համակել Խաչատրյանների ընտանիքին: Այնտեղ մասնավորապես ասված էր. - Հարգարժան Խաչատրյաններ, գոհունակությամբ հայտնում ենք ձեզ, որ ձեր որդին` Արամ Վարուժանի Խաչատրյանը, ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու ձեր ծնողական պատգամը` ազնվորեն և անմնացորդ նվիրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին: Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ` հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ ձեր զավակով: Երախտապարտ եմ ձեզ նման հայրենասեր որդի և քաջարի ռազմիկ ունենալու համար: Զորամասի հրամանատար` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ