Գործը շահում է ճիշտ ֆինանսավորումից


Վրույր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ. Թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ Ծնվել է 1953 թ.: Թիվ 63 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 20 տարի շարունակ աշխատել է «Արագած» բամբակագործվածքային արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, որից հետո աշխատանքի է անցել ԱԺ-ի վերահսկիչ պալատում: 2005 թ. աշխատում է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանում` համակարգելով ֆինանսական բաժնի աշխատանքները: - Արայիկ Քոթանջյանը նախորդից համայնքն ընդունեց զգալի պարտքերով, ընդհանուր առմամբ այն կազմում էր 230 միլիոն դրամ: Այսօր այն գրեթե մարվել է, թողնելով միայն 10 միլիոն դրամի պարտավորություն, որի մարման հավանականությունը փոքր-ինչ հարաբերական է այն իմաստով, որ առաջիկայում տարեմուտի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները մեծ ծախսեր են պահանջում: Համառոտակի կփորձեմ ներկայացնել Քանաքեռ-Զեյթուն համայնքի 2006 թվականի 10 ամսվա բյուջեի կատարողականը: 2006 թ. բյուջեով նախատեսված 670987.8 հազար դրամ եկամուտների դիմաց ապահովվել է 611142.2 հազար դրամ` կատարումը կազմելով 91,1 %, որից` վարչական բյուջեի եկամուտները կատարվել են 91,6 %-ով, իսկ ֆոնդային բյուջեի եկամուտները` 70,7 %-ով: 1. Հարկային եկամուտները նախատեսված 189204.9 հազար դրամի դիմաց կատարվել է 226209.0 հազար դրամ կամ 119,6 %-ով: Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների փաստացի հավաքագրման աճը կազմել է 26,2 % կամ 46915,9 հազար դրամով ավելի: Հարկային եկամուտները գերակատարվել են գույքահարկի գերակատարման հաշվին` 126,9 %, իսկ հողի հարկի գծով թերակատարվել է 79,1 %-ով: Վերջինս պայմանավորված է նրանով, որ հողի հարկի հաշվառման բազան վարում է հավաքագր ման և ճշգրտումների կատարման համար ոչ շահագրգիռ կողմ հանդիսացող հարկային տեսչությունը և թաղապետարանի կողմից մուտքերի ապահովման գործում ստեղծում լուրջ խոչընդոտներ: 2. Տեղական տուրքերը նախատեսված 53986.7 հազար դրամի դիմաց ապահովվել են 20747.9 հազար դրամ կամ կատարվել է 38.4 %-ով: Այս եկամտատեսակը նախորդ տարվա համեմատ բացարձակ ցուցանիշներով աճել է 121.8 %-ով կամ 11393.7 հազար դրամով: Թերակատարումը տեղի է ունեցել հեղուկ գազի և վառելիքաքսայուղային նյութերի բացօթյա վաճառքի (0,0 %), գյուղմթերքների բացօթյա վաճառքի (3,7 %) և արտաքին գովազդի տեղադրման թույլտվության (20,6 %) տուրքերի գծով: Համայնքի տարածքում գործող բոլոր բենզալցակայանները ստացիոնար օբյեկտներ են և չեն վճարում տեղական տուրքը` հիմնավորելով իրենց ոչ բացօթյա տարածքում գործելու հանգամանքով, որի արդյունքում նախատեսված 5000.0 դրամն ամբողջությամբ չի հավաքագրվել: Համաձայն «Առևտրի և սպասարկումների կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի, փողոցային բացօթյա առևտուրն արգելվել է, արդյունքում պակաս է գանձվել 5056.0 հազար դրամ: Ինչ վերաբերվում է արտաքին գովազդի տեղադրման թույլտվության տուրքի թերակատարմանը, ապա բյուջեով այն նախատեսվել էր 31320.0 հազար դրամ, որի հաշվարկման հիմքում եղել են նախկին օրենքով սահմանված դրույքաչափերը և ծխախոտի արտադրանքի գովազդի թույլտվությունը: Ներկայումս այն հաշվարկվում է ըստ գովազդային վահանակի մակերեսի գործող դրույքաչափերով, ինչը զգալի կրճատում է բյուջեի պլանային ցուցանիշը: 3. Ոչ հարկային եկամուտները նախատեսված 111411,3 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել են 50347,7 հազար դրամի կամ կատարվել է 45,2 %-ով: Նախորդ տարվա համեմատ աճը` 13,1 %: Համայնքի բյուջեից 15 մլն դրամ տրամադրվել է միայն Հր. Ներսիսյան, Դավիթ Անհաղթ և Ուլնեցու փողոցների լուսավորության համար: Բարերար Աշոտ Տոնոյանի շնորհիվ բարեկարգվում է Դավիթ Անհաղթի անվան պուրակը: Այն 2007 թվականին կշահագործվի` դառնալով բնակչության ամենասիրված զբոսավայրը: Թաղապետարանի կողմից համայնքի 7 դպրոցներին տրամադրվել են համակարգիչներ, հեռուստացույցներ և երաժշտական կենտրոններ: Թաղապետի ուշադրությունից անմասն չեն նաև ազատամար տիկների ընտանիքները: «Զեյթուն» ուսանողական ավանի լիովին վերանորոգված 8-րդ մասնաշենքի մի մասը սեփականության իրավունքով տրամադրվել է նրանց: