Բնակչի հոգսին ականջալուր


Ցուցաբերված հետևողականության արդյունքում ցանկացած ծրագիրը դառնում է իրականություն: Այդպես է նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Թաղապետարանի շենքի նորոգումը նպաստել է աշխատանքային պայմանների բարելավմանը և հատկապես 6 ամիս առաջ ձևավորված «Մեկ պատուհանի» աշխատանքների որակի բարձրացմանը: Աշխատանքները կոորդինացնում է թաղապետարանի քարտուղարության բաժինը, որն իրավամբ գրագրության կենտրոն է համարվում նաև: «Մեկ պատուհան» ծրագրի ներդրումը 50 %-ով կրճատել է սպասարկման ծանրաբեռնվածությունը: Այստեղ չպետք է անտեսել սպասարկումն իրականացնողների պատասխանատվությունն ու բարյացակամությունը: «Մեկ պատուհան»-ի աշխատանքային խմբի անդամները` խմբի ղեկավար, թաղապետի խորհրդական, ոլորտի փորձված աշխատակից Վահան Կարապետյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Լիլիթ Քոսակյանը, Սիրանուշ Հարությունյանը, գիտակցելով իրենց գործի կարևորությունը, բնակչի հանդեպ ջերմ, կիրթ ու նաև գրագետ վերաբերմունքով, անգամ բացասական պատասխանի դեպքում արժանանում են բնակչի շնորհակալությանը: Ինչպես հավաստիացնում է քարտուղարության բաժնի պետ Լուսինե ՄԵԼՔՈՆՅԱՆԸ` - Որևէ խնդրով թաղապետարան եկած բնակիչն այլևս հարկից հարկ շրջելու անհրաժեշտություն չի ունենա: 1-ին հարկում տեղադրված «Մեկ պատուհան» կոչվող 101 սենյակը կընդունի և կսպասարկի բնակչին` կազմակերպելով փաստաթղթաշրջա նառության ողջ «ծանրությունը»: Բնակչի գործը հեշտացնելու նպատակով 1-ին հարկում կկենտրոնացվեն նաև սոցապծառայությու նը, «Փարոս»-ը: Միջանցքի պատերին փակցվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ցուցակները: Ամիսը մոտ 220-240 դիմում է սպասարկվում, որոնք փոխանցվում են համապատասխան բաժիններին: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումների պատասխանների ժամկետը երկարացվում է, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում նաև հանդիպումներ համայնքի ղեկավարի, բաժնի պետերի հետ: Կարծում եմ, «Մեկ պատուհան» ծրագիրն այլևս կայացած և իր առավելությունները հիմնավորած իրողություն է, ուստի նախապատրաստվում ենք II փուլի` քաղաքապետարանի «Էլփաստ» ծրագրի իրականացմանը, որը համակարգչային մեխանիզմ է: Համակարգչային ցանցը կօգնի կոորդինացնել բոլոր բաժինների, նախարարությունների, քաղաքապետարանի, թաղապետարաննե րի աշխատանքը: Այս դեպքում մեր պատասխանները բնակչությանը կրկնակի ու եռակի անգամ կհեշտանան: Անգամ բնակչի համար այն կդառնա մատչելի, գիտակ բնակիչն իր դիմումի պատասխանը կարող է ստանալ անձամբ` համակարգչի օգնությամբ: 2007 թ. մարտի 1-ից թաղապետարանում կներդրվի «Մեկ պատուհանի» II փուլը: Այս կարգի բարեփոխումները բնակչի համար մեր ծառայությունը դարձնում են մատչելի: