Գերին աշխարհամարտ է խոստացել


Երրորդ պատերազմը կգա Պարսից ծոց. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների թիվն աճել է երկրաչափական պրոգրեսիայով, և նույնիսկ ամերիկյան զինվորականները, ինչպես նաև ամբողջ աշխարհի ոստիկաններն ի զորու չեն նրանց կանգնեցնել:

Չարագույժ այսպիսի հայտարարություն է արել Բրիտանիայում գերեվարված ահաբեկիչների ներկայացուցիչը: Այդ հայտարարության տեսագրությունը տեղադրվել է համացանցում:

- Աֆղանստանը լքելու վերաբերյալ հրամանների թանաքը դեռ չի չորացել, և ահա մենք պատրաստվում ենք 3-րդ պատերազմին` Պարսկական ծոցում,- ասում է Ջոն Քանթլին` կարծես ինչ-որ ստիպմունքով:

«Սանդի թայմս», «Սան» և «Սանդի տելեգրաֆ» թերթերի այս զինվորական լուսանկարչին դեռևս 2012 թ. առևանգել էին Սիրիայում: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգներին առիթ է պետք, որպեսզի խառնվի Սիրիայի գործերին: Ու դարձյալ գերության մեջ գտնվող լրագրողի կարծիքով (որը մեջբերել է ՏԱՍՍ-ը)` այդպիսի առիթ դարձավ քրդերի էթնո-դավանական ոչ մեծ խմբի` եզիդների վիճակը:

«Իսլամական պետությունը» ներկայումս զավթել է սիրիական Քոբանի քաղաքի գրեթե կեսը: Ինչպես հայտնի է` այդ քաղաքը սահմանակից է Թուրքիային և տեղի քրդական ինքնավարության վարչախմբի խոշորագույն կենտրոններից մեկն է:

Ընթացիկ ամսվա սկզբին քաղաքում մնացել էր շուրջ 100 հազար բնակիչ: Քրդական աշխարհազորի մարտիկները վերջին երկու ամիսներին Քոբանին պաշտպանում էին «ԻՊ» գրոհայիններից: Ամերիկյան և այլ երկրների օդուժը բազմիցս հարվածել են «ԻՊ» դիրքերին (տեղեկացրել է Vesti.ru-ն):

Ի դեպ, իրաքցի այն օդաչուները, ովքեր միացել են Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորմանը, գրոհայիններին ուսուցանում են վարել բռնազավթված կործանիչները:

-          Նրանք (ԻՊ-ն - խմբ.) հրահանգիչներ ունեն` իրաքցի սպաները, ովքեր Սադամ Հուսեյնի ժամանակ օդաչուներ էին,- Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլռահմանի խոսքը մեջբերել է «Ռոյթեր» գործակալությունը:- Մարդիկ տեսել են թռիչքները. ինքնաթիռները շատ անգամներ են թռել օդակայանից: