Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ հերթական անակնկալ շրջայցը սահմանամերձ զորամասեր

 

Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով նիստի մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը զորակոչի շրջանակում նրա համալրումն է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:

Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունք ների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին, գեներալ-գնդապետը ներկայացրեց թե դրական միտումները և թե արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ եղավ զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: