Ինքնադատաստան` «անվայելուչ» արտաքին տեսքի համար


Խիստ պայմանական է «անվայելուչ պահվածք» կամ արտաքին հասկացությունն այս պարագայում, որովհետև մարդկային նկարագրի հարափոփոխ չափանիշները ոչ մի կետում չեն խաչվում ազգային ավանդականության հետ:

Իրանի իշխանությունները հետաքննում են պարբերաբար կրկնվող այն հարձակումները, որոնք տեղի են ունեցել իր մեծությամբ 3-րդ քաղաք Իսֆահանում (տեղեկացրել է NEWSru. IsrΖel-ը): Չարագործների մի խումբ քիմիական թթուներ է լցնում այն կանանց վրա, ովքեր նրանց կարծիքով ճիշտ չեն կրում խիջաբը` մազերը ծածկող գլխաշորը, ինչը պարտադիր է իրանցի բոլոր կանանց համար:

Որոշ տեղեկություններով` արդեն 13 նման հարձակում է կատարվել, որոնց զոհերն հիմնականում ավտոմեքենա վարող կանայք են: Հանցագործությունը կատարում են մոտոցիկլավարները և ձգտում են այրող թթուն լցնել հատկապես թիրախի դեմքին: Իրենց սև գործն ակնթարթորեն կատարելով, նրանց արագ հեռանում են:

Ոստիկանությունը պաշտոնապես երկու միջադեպի մասին է հաղորդել: Ոստիկանության ներկայացուցիչ Հոսեյն Աշտարին հայտարարել է, որ մի քանի մարդ ձերբակալվել է` հարձակումներին մասնակից լինելու կասկածանքով: Իսկ The DΖily beΖst-ի տվյալներով` առնվազն 6 կին աչքերի վնասվածքների մասնագիտացված հիվանդանոց է տեղափոխվել: Եվս 2 զոհերի մասին հաղորդել է այրվածքաբանության կենտրոնի բժիշկը:

Իսֆահանի ամենաազդեցիկ աստվածաբան, խոջա ալ-իսլամ Մուհամմադ Թաջի Ռահբալը խստորեն դատապարտել է այդ հարձակումները.

- Նման արարքներն անթույլատրելի են: Նույնիսկ եթե կինը հագնվել է ամենաանվայել կերպով, ոչ մեկն իրավունք չունի այդպես վարվել,- հայտարարել է նա:

Շարիաթի օրենքներով` կինը գլխի մազերը պետք է ծածկի գլխաշորով: Իսլամական հեղափոխությունից հետո խիջաբը պարտադիր դարձավ Իրանում` ոչ միայն տեղաբնակ, այլև զբոսաշրջիկ կանանց համար: Վերջին ժամանակներում դա նաև նորաձև է համարվում երկրում: Սակայն տարածուն է դառնում նաև «Իմ գաղտնի ազատությունը» կամպանիան, որի մասնակիցները լուսանկարվում են գլխաբաց: