Այսպես կոչված` ժամանակակից արվեստ


Փարիզի կենտրոնում հայտնվել է հսկայական սեքս-խաղալիք, որի հեղինակն ընդամենը ցանկացել է Ծննդյան եղևնի պատկերել: Ցանկացել է, գուցե նաև ջանացել է, բայց տոնական եղևնուց ստացվել է հետանցքի խցան հիշեցնող ինչ-որ բան (գրել է The IndeΘendent-ը):

Փչովի «ծառի» հեղինակն ամերիկացի նկարիչ Փոլ Մակքարտին է: «Ծառն» էլ տեղադրվել է Վանդոմ հրապարակում` որպես ժամանակակից արվեստի նմուշ:

 

Փչովի այդ «կերտվածքն» իսկապես ծառի տեսք չունի, բայց համեմատությունն էլ գռեհիկ է ու իրականությունից հեռու: Հետաքրքիր է, այդ համեմատության հեղինակն ի՞նքն է հետանցքի խցան օգտագործում, թե ճանաչում է այդպիսիներին: Ու թե կան այդպիսիք, տեսնես ինչ նպատակով են խցանը խցկում անհամապատասխան տեղեր: Երևի պարզապես ժամանակակից արվեստի ընկալումներում գռեհկությունն է իշխում:

Այսպես թե այնպես` 25 մետրանոց վարդագույն «գեղեցկուհին» շարունակում է շփոթեցնել անցորդներին և ուլտրաաջերին, ովքեր հանդես են գալիս համասեռական ների ամուսնություններն արգելելու պահանջով: PrinteΗΘs FrΖncΖis («Ֆրանսիայի գարուն») խմբավորումը զայրացկոտ գրառում է կատարել «Թվիթեր» սոցկայքում`

- Հարկ վճարողնե´ր. ահա թե ինչի վրա են ծախսվում ձեր փողերը,- գրել են նրանք և դժգոհել, որ հրապարակն «այլանդակվել» է, իսկ Փարիզը` «ստորացվել»:

Սա Մակքարտնի առաջին ձևավորումը չէ` Սուրբ Ծննդյան թեմայով: 2001 թ. Ռոտերդամի համար նախատեսված նրա «Սանտա Կլաուս»-ը այդպես էլ չտեղադրվեց ու ստացավ «հետանցքի խցանով թզուկ» մականունը: Անցյալ տարի Հոնգկոնգում նույնպես նա փչովի «քանդակ» էր ստեղծել, որը կղկղանքներ էր պատկերում: Իսկ 2011-ին Լոնդոնում բացված նրա ցուցահանդեսի ամենատպավորիչ ցուցանմուշներից մեկը խոզերի հետ սեքսով զբաղվող Ջորջ Բուշ-կրտսերի քանդակներն էին (գրել է Newsru.coΗ-ը):

Աղբի ու գռեհիկ սեքսի երկրպագու. այլ կերպ չես բնորոշի այսպիսի «արվեստագետին» և նրա փուչիկային «արվեստը»: