ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԿՀԵՌԱՆԱ


 

«Ավանգարդի» աղբյուրները հայտնում են, որ նախագահականում արդեն լուրջ խոսակցություններ են ընթանում Միխայիլ Բաղդասարովին հետ մղելու և «Արմավիայից» մենաշնորհը վերացնելու մասին:

Ռուսաստանյան մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են հայտնել ազգային փոխադրողի գործունեության առթիվ, և այդ ամենին գումարվել են նաև սիրիահայերի բողոքները: Երկրի իշխանություններն էլ մտածում են գլխավոր օլիգարխներից մեկին հասկացնել, որ նա միակը չէ, ով կարող է իրականացնել ուղևորափոխադրումներ:

Ասում են, որ Բաղդասարովին դուրս մղելու սցենարին կողմ է նաև «Զվարթնոցի» սեփականատեր Էռնեկյանը, ով այլևս չի կարող հանդուրժելի համարել «Արմավիայի» վարքագիծը: Նշենք, որ արդեն իսկ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներքաշվել օդային փոխադրումների ոլորտ և ձեռնամուխ լինել ոլորտի բարեփոխմանը:

Նախագահականի մեր աղբյուրները փոխանցեցին, որ առայժմ ձեռնպահ կմնան անուններ հրապարակելու հարցում...