ՈՎ ՈՒՄ Է ԶԱՅՐԱՑՆՈՒՄ


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում:

Նախարար Սերգո Կարապետյանը, բնականաբար, հրաժեշտ չի տա իր պաշտոնին, սակայն այստեղ «գորգ» կկանչվեն մի շարք վարչությունների պետեր, նկատողություններ կստանան գյուղատնտեսության մեջ սխալ քաղաքականություն վարելու համար: Այս ամենին էլ կհաջորդեն պաշտոնանկությունները:

Օրերս կազմակերպված գյուղմթերքների տոնավաճառի ժամանակ մի շարք գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ գյուղնախա րարության որոշ պաշտոնյաներ զայրացնում են` իրենց սխալ մոտեցումներով և անիրազեկությամբ: Ասում են, որ Սերգո Կարապետյանը նույնպես այդկերպ է մտածում` համարելով, որ գյուղատն տեսության մեջ դեռևս կյանքի չեն կոչվում արդիական ծրագրեր, որոշ պաշտոնյաներ բառացիորեն իրազեկ չեն: Թե ո՞վ հրաժեշտ կտա իր պաշտոնին` կիմանանք այն ժամանակ, երբ կսկսվի հաշվետվությունների շրջանը: