Երևիստիպված են


 

Եվրոպան երևի չափից ավելի հյուրընկալ գտնվեց տարատեսակ եկվորների հանդեպ, և թե հիմա զանազան փոքրամասնությունները հաճախ ինչ գլխացավանք են դառնում քաղաքակրթութ յան կենտրոն որոշ երկրներում` ամենքն են տեսնում: Հավանաբար դա է պատճառը, որ երկրում ներքին կարգուկանոնը պահպանելու նպատակով Գերմանիայի Գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել:

Օրերս ընդունված այդ որոշմամբ կառավարությանն արտոնվում է օգտագործել զինված ուժերը` ծայրահեղ իրավիճակներում երկրի ներսում ռազմական գործողություններ իրականացնել (տեղեկացրել է vesti.ru-ն): Դատարանի վավերացրած փաստաթղթում նշվել է.

- Զինված ուժերի և պաշտպանության հատուկ մեխանիզմի օգտագործումը թույլատրվում է միայն որպես վերջին միջոց` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Նախկինում Գերմանիայում զորքը կարող էին օգտագործել ոստիկանության հետ հավասարաչափ: Սակայն զինծառայողներին արգելվում էր մարտական զենք կիրառել: Դատարանը պարզաբանել է, որ բանակը չի օգտագործվի ցուցարարների դեմ: Բացի այդ, նոր որոշումը չի հակասում 2006 թ. ամրագրած այն պայմանին, որ օրենքն արգելում է հարվածել զավթված մարդատար ինքնաթիռներին:

«Ներքին մարտական գործողություններ» արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ տագնապ կա, որ վտանգվում է կամ կարող է վտանգվել երկրի խաղաղ առօրյան. այն էլ` ոչ թե ոչ բարեկամ պետությունների, այլ հենց երկրի ներսում իրենց բնավորված խաժամուժի կողմից: