ՈՎ ՄՈՏԵՑԱՎ ՊԱՇՏՈՆԻՆ` «ԿԿՈՐՑՆԵՆՔ»


 

Գրեթե նման հայտարարություն է արել Արարատի մարզի Ազատավան գյուղի գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանը` տեղեկանալով, որ գյուղապետի թեկնածու է առաջադրվել նաև համագյուղացի Արուս Հովհաննիսյանը: Իսկ ահա գործող գյուղապետի որդին էլ ավելացրել է, որ գյուղապետությունն իրենց ընտանիքին տրվել է որպես ժառանգություն:

Ազատավանցիներն, իհարկե, բարձրաձայն դեռ չեն ասում, թե ում օգտին են քվեարկելու` գործող գյուղապետի՞, թե՞ Արուս Հովհաննիսյանի: Սակայն ոմանք այն կարծիքին են, որ եթե հանկարծ Արուսն ընտրվի (իսկ նրա հաղթանակին շատերը չեն կասկածում)` գյուղը հայտնվելու է Խաչատրյանների հարվածների տակ: Իհարկե, այս գյուղը միակը չէ հանրապետությունում, ուր գյուղապետերին թվում է, թե պաշտոնն իրենք ժառանգություն են ստացել, բայց գոնե պաշտոնը ստանալուց հետո մի քիչ հոգ տանեն համայնքների մասին, թե չէ իրենք հարստանում են, իսկ գյուղացիները` բռնում արտագաղթի ճամփան…