ԵՎ ՆՈՐԻՑ` ՔՈՉԱՐՅԱՆԸ


Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան շատ է խոսվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: Հատկապես վերջին շրջանում լույս են տեսնում մի շարք հոդվածներ, որոնցում անդրադարձ է կատարվում քոչարյանական շրջանի ձեռքբերումներին: Այս հոդվածները հուշում են, որ Քոչարյանը սկսել է «շոշափել» հանրութ յան զարկերակը, ստուգել իր պահանջվածությունը: Ոմանք արդեն իսկ առաջ են քաշում այն վարկածը, թե հնարավոր է, որ Քոչարյանը դիտարկվի որպես իշխանության միասնական թեկնածու: Ոմանք էլ առաջ են քաշում այն «հիպոթեզը», թե Քոչարյանը կարող է «փոխզիջման» գնալ Գագիկ Ծառուկյանի հետ և նրա միջոցով նախագահի թեկնածու առաջադրել Հովիկ Աբրահամյանին` ինքը մնալով որպես ստվերային առաջնորդ:

Ընտրություններից առաջ բոլոր խելամիտ ու ոչ խելամիտ մտքերը ծնվում են միայն որոշ վերլուծաբանների ուղեղներում, իսկ ահա հասարակությունն ունի իր հստակ դիրքորոշումը և հակված է, որ առաջ գնանք: Իսկ վերադարձին միտված ցանկացած քայլ կարող է կործանարար լինել երկրի համար: