«ՏԱՐՕՐԻՆԱԿ» ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, որը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Անշուշտ, իրավապահները կտան այս գործի բացատրությունը, կբացահայտեն ճշմարտությունը, սակայն մեզ հետաքրքրողն այլ բան է:

Ըստ տուժող Վարդումյանի հայտարարության, դասախոսն իրեն բռնաբարել է երկու անգամ` մեկ անգամ ինչ-որ հանդամասում, իսկ երկրորդ անգամ` «Լոռի» հանգստյան տանը: Ու այդ «բռնաբարություններից» մեկ տարի անց միայն «բռնաբարվողը» դիմել է իրավապահներին… Լավ, մի անգամ դասախոսն ուսանողուհուն տարավ հանդամաս ու բռնաբարեց, չնայած ինչո՞ւ պիտի ուսանողուհին հանգիստ դասախոսի հետ գնար «անմարդաբնակ» վայր: Երկրորդ անգամ էլ նրա հետ նստել է մեքենա ու գնացել «Լոռի» հանգստյան տուն, որը Վանաձորից հեռու է մոտ 15 կմ… Գուցե սուրճ խմելու էր գնում կամ էլ քննություն հանձնելու… Եթե մի անգամ արդեն բռնաբարվել էր, ապա ինչու էր երկրորդ անգամ նույն դասախոսի հետ գնում հանգստյան տուն: Մի անեկդոտ հիշեցի. 90-ամյա մի տատիկ Մոսկվայի Կարմիր հրապարակում կանգնած բղավում է. «Բռնաբարեցին, բռնաբարեցին»: Մոտենում է միլիցիոներն ու հարցնում` ե՞րբ բռնաբարեցին:

- 1917 թվականին,-- պատասխանում է տատիկը:

- Իսկ ինչո՞ւ ես հիմա, մի քանի տասնամյակ անց, բղավում այդ մասին:

- Հաճելի էր վերհիշելը,- պատասխանում է տատիկը…