«Տարածաշրջանում տնտեսապես կաղում ենք»


Նախագահի ընտրություններին միտված քաղաքական զարգացումներն իրենց արտացոլումն են գտնում նաև տնտեսության մեջ£ Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերն, ըստ տնտեսագետ, նախկին ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի` զուր են, քանի որ. - Այն տնտեսական աճը, որ մենք ունենք այսօր, ոչ թե զարգացման, այլ վերականգնողական աճ է, իսկ ամեն տարի գրանցվող ցուցանիշն ու ժողովրդի սոցիալական վիճակը խիստ տարբերվում են£ Ներկայի և ապագայի հանդեպ իր հոռետեսությունը տնտեսագետը բացատրում է այն հանգամանքով, որ պետությունը չի ճանաչում իր տնտեսության հնարավորությունները և չունի տնտեսության զարգացման հեռանկարային ռազմավարություն£ Եթե կառավարությունը չգիտի, թե որոնք են իր տնտեսության գերակա ուղղությունները, ապա գոնե պետք է զարգացնի այն ոլորտները, որոնք քիչ թե շատ լավ է պատկերացնում£ - Տնտեսական դաշտում զարգացում գրանցելու համար հարկավոր է հստակ իմանալ կողմնորոշիչները ու կանխատեսել զարգացման հետևանքները, ինչն ուղղակի բացակայում է,¬ ասում է Թաթուլ Մանասերյանը և հավելում,¬ Հայաստանը պարտքով ապրող երկիր է, և սոցիալական խնդիրները լուծվում են ոչ թե իշխանությունների կողմից, այլ արտերկրի, այն էլ` ինքնաբերաբար£ Տնտեսագետի համոզմամբ, Հայաստանը երկու անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, դրանով աշխատատեղեր ապահովելով օտար պետություններում, այլ ոչ` Հայաստանում£ ¬ Մեր պետության սահմանափակ միջոցները վատնում ենք այլ ուղղություններով, փոխարենը զարգացնելու տնտեսության գիտատար ճյուղերը£ Պակաս մտահոգիչ չէ նաև պարենային անվտանգության հարցը, երբ գյուղատնտեսության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի աճի մեջ զրո տոկոս է կազմում, ինքնին ցավալի երևույթ է£ Բացի այդ, ըստ Թ. Մանասերյանի, պարենային անվտանգության առումով կա արտադրանքի ոչ միայն քանակի, այլև որակի խնդիր` - Ակնհայտ է, որ մի շարք դեպքերում արտադրանքի որակը շատ խոցելի է£ Մինչդեռ տարածաշրջանում մրցունակ տնտեսություն ձևավորելու համար, տնտեսագետի կարծիքով, պետք է լավագույնս ուսումնասիրել հարևան երկրների տնտեսությունը£ ¬ Գաղափար չունենք` ինչո՞վ են ապրում մեզ շրջապատող երկրները, ի՞նչ տնտեսական ռեֆորմների իրականացման փուլում է գտնվում, օրինակ, Իրանը£ Այն տնտեսական ռեֆորմների 3-րդ փուլ է թևակոխել և հսկայական, լուրջ, շոշափելի արդյունքներ են ստանում£ Ի՞նչ է կատարվում Թուրքիայում. մենք կարո՞ղ ենք արդյոք ոտք գցել Թուրքիայի հետ£ Եթե սահմանը բացեն, եթե մեր կլաններն էլ հրաշքով վերանան, ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը£ Անդրադառնալով Ադրբեջանին` Թ. Մանասերյանը նշեց, որ խոսվում է միայն այդ երկրի ռազմական բյուջեի ավելացման մասին, մինչդեռ այդ բյուջեի մի զգալի մասը կազմում են գիտատար ճյուղերը, իսկ Ադրբեջանը գիտության վրա 12 անգամ ավելի շատ գումար է ծախսում£ Վրաստանը նույնպես մտահոգված է միջազգային կառույցներում սեփական վարկանիշի բարձրացմամբ£ Հայաստանի տնտեսական վիճակը թեթևացնելու համար տնտեսագետը մշակել է մի մոդել, որի համաձայն ոչ թե կուրորեն պետք է ընդօրինակել Համաշխարհային բանկի ծրագրերը, այլ ստեղծել ազգայինը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել համակարգված ձևով£ Ըստ Թ. Մանասերյանի, նախ իսկապես պետք է ճանաչել Հայաստանի տնտեսությունը, ապա նաև ռեսուրսները հաշվառել, բացահայտել մրցակցային առավելությունները և հիմնավորել, ինչպես նաև ճշգրտել կողմնորոշիչները` ո՞ւր պետք է գնա մեր երկիրը£ Հենց այդ կողմնորոշիչներին էլ պետք է ուղղորդվեն ինչպես ֆինանսական միջոցները, այնպես և Սփյուռքի, միջազգային կառույցների մասնագիտական աջակցությունը£ ¬ Գնահատելով իրավիճակը, այնուամենայնիվ, ես լավատես եմ և գտնում եմ, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար վերոհիշյալ սցենարը կարճ ժամանակահատվածում կարող է բերել շոշափելի արդյունքներ: Չեմ ասում վերջնական հաջողություններ, որովհետև դա իսկապես երկարատև գործընթաց է, ներառյալ` կադրերի կրթումը և հարակից մյուս խնդիրները£