«Մերկ ճշմարտություն` գլխավորների մասին»


Անցած շաբաթ այս խորագրի ներքո իր փոքրիկ հրապարակումը «ԾԽ»-ն համեմել է նաև ՌԴ նախագահի` մինչև գոտկատեղ մերկությամբ: - Այս շաբաթ համընդհանուր ուշադրություն գրավեց Ռուսաստանի նախագահի մերկ մարմինը: Պուտինը ցուցահանեց իր գերազանց կազմվածքը` հուրախություն հատկապես բոլոր կանանց և, իհարկե, շարժելով տղամարդկանց նախանձը: Իսկապե՞ս «տատանվում» է Պուտինը: Ի՞նչ վիճակում են Աբրամովիչի ուսագոտու մկանները: Ինչո՞ւ է գիրացել Յուշչենկոն… Մինչև գոտկատեղ մերկացած Նախագահի պատկերը (նրան լուսանկարել են ձկնորսության պահին) հանրության ուշադրությունն է հարուցել: Բոլորը քննարկում են նրա մարմինը, զարգացած մկանները և այլն: