Էս մարդու սրտի տիրուհիներն էլ կոկորդիլոսներն են


Եթե շատ անկեղծ, ապա տարբերությունը չնչին է` սեռակցի՞դ հետ ես ամուսնանում, թե՞ կոկորդիլոսի: Այս առումով առանձնապես արտառոց չի թվում մեքսիկական Սան-Պեդրո-Հուամելուլայի քաղաքապետ Ջոել Վասկես Ռոհասի ընդգծված թուլությունը կոկորդիլոսների հանդեպ:

Օրերս նա նորից ամուսնացել է գիշատիչ սողունի հետ: Եվ` ո´չ սուսուփուս: Խորհրդանշական հարսանյաց արարողությունը կատարվել է բոլոր կանոններով. հարսանեկան զգեստով «հարսնացուն» տեսնես գոնե այդ պահին կարողացե՞լ է փոքր-ինչ նազել… «Ամուսնությունը» «կնքվել» է նորապսակների համբույրով. հետո՞ ինչ, որ անվտանգության նկատառումներով` հարսնացուի երախը կապկպել էին (տեղեկացրել է ClΖrin-ը):

Հարսանեկան երդումներից հետո հարսնազգեստ սողունին արհեստական լիճ են բաց թողել, որտեղից, եթե գլխի ընկներ, նա կարող էր հետևել տոնական հրավառութ յանը:

Նմանատիպ մի հարսանիք Ռոհասը տոնել էր նաև անցյալ տարի` մեկ ուրիշ կոկորդիլոսի հետ: Նրա այս «թուլությունը» պայմանավորված է «հնոց ադաթով»: Սան-Պեդրո-Հուամելուլան ձկնորսական քաղաք է` Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին, և բնակչության ապրուստը կախված է ծովում ունեցած հաջողությունից: Այնտեղ կոկորդիլոսներին «շնորհված» է արքայադստեր տիտղոս, և հավատալիք կա, թե դրանց հետ ամուսնությունը երաշխավորում է ձկան առատ որս, բարենպաստ եղանակ ու անվտանգություն: