Ի՞նչը կարող է խանգարել ճամփորդելիս


Ամեն ժողովուրդ որոշակի նախասիրություններ ունի` նաև զբոսաշրջիկների հետ հարաբերվելիս: Ի՞նչ չանել մի շարք երկրներում. խորհուրդ են տալիս փորձված զբոսաշրջիկները:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ փողի մասին մի´ խոսեք:

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ իսպառ հրաժարվեք ուրիշների ներկայությամբ համբուրվելուց և միմյանց փաղաքշելուց:

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ երբեք «թեյավճար» չթողնեք:

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ձեզ թույլ չտաք վիրավորվել տեղական կատակներից:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ձեր դրական վերաբերմունքը երբեք մի´ արտահայտեք բթամատի ու ցուցամատի միացմամբ OK ժեստով. այնտեղ դա հավասարազոր է հայհոյանքի:

ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ մի´ հարցրեք, թե արդյոք նորվեգացիները հաճախո՞ւմ են եկեղեցի:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ մի´ հարցրեք, թե որքան են վաստակում անգլիացիները:

ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ չփորձեք նմանակել իռլանդական առոգանությանը:

ՔԵՆԻԱՅՈՒՄ ձեր զրուցակցին առաջինը մի´ դիմեք անունով:

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ծննդյան օրը նախապես մի´ շնորհավորեք:

ՉԻԼԻԻՈՒՄ ձեռքով չուտե´ք:

ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ոչինչ մի կերեք տրանսպորտով երթևեկելիս:

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ չմոռանաք «թեյավճար» թողնել:

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ որևէ մեկին ժամացույց կամ հովանոց մի´ նվիրեք:

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ ավտոազդանշան մի` տվեք. դա ընկալվում է որպես վիրավորանք: