ԽՈՍՈՒՄ ԵՆՔ 5-6 ԿԱՊՈՎ


Բջջային կապի օպերատորները կարողացել են լեզու գտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և խուսափել բաժանորդների հաշվառում կազմակերպելու նրանց պահանջը կատարելուց: Ոչ պաշտոնական բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել` բաժանորդների քանակը ներկայացնել` առանց հաշվառումը հիմնավորելու: Փաստորեն աչքաչափով բաժանորդաքանակ ներկայացնելու վերջնաժամկետն անհայտ է, սակայն ենթադրվում է, որ երբ էլ այն հրամցվի` մի քանի անգամ գերազանցելու է իրական թվերը: Եվ այս աշխատաոճը որդեգրած կազմակերպությունը դարձյալ չի կարողանալու, ավելի ստույգ` չի էլ փորձելու իսկապես հրատապ հարցի պատասխանը գտնել: Դե, գործ է` անում են, էլի. մի քանի հարյուր հազար բաժանորդ ավել կամ պակաս` ո՞ւմ ի՞´նչ հոգն է: Հետո ի՞նչ, եթե ամփոփումների ավարտին պարզվի, որ յուրաքանչ յուր հայաստանցի մինչև 5-6 բջջային հեռախոսահամար ունի: