ԹԱՍԻԲԻ՞ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ


ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի բավական կոշտ հայտարարությունը, թե գործող յոթ տասնյակ կուսակցություններից միայն Հանրապետականն է ՏԻՄ ընտրություն ների մասնակցում, դիպուկ հանդիմանանք էր գործող քաղուժերին: Ասում են, որ դա լայն արձագանք է գտել մի քանի խոշոր կուսակցություններում: Հեռուստաելույթից ազդված` որոշ առաջատար քաղուժերի համակիրներ դիմել են իրենց գրասենյակներ` համայնքային ընտրությունները շարունակաբար բոյկոտելու հարցը պարզաբանելու պահանջով: Նշվում է, որ կուսակցությունների վերնախավը տհաճությամբ է ընդունել իրենց վաղուց հայտնի իրողության արձանագրումը և խոստացել է, որ Գ. Ազարյանի հայտարարությունից անկախ` իրենք նախատեսել են մինչև ԱԺ ընտրություններ սպասվող բոլոր համայնքային ընտրություններին մասնակցել` խորհրդարան տանող ճանապարհն ավելի հարթ ու հուսալի դարձնելու նպատակով: