Հա՞ որ...


Լֆիկ Սամոն հացամթերքի և ալյուրի` տևական ժամանակ անփոփոխ մնացած գները մոռացության է մատնել: Ակնհայտ է, որ այս օլիգարխը գնապիտակներ սիրում է միայն այն դեպքում, երբ գործը տվյալ ապրանքատեսակի թանկացմանն է հասնում: Ամեն դեպքում միջազգային շուկաներում արդեն քանի շաբաթ սկսված հացահատիկի գների շարունակական գնանկման հանդեպ ԱԺ պատգամավորն անհողդողդ է: Եթե որևէ լրատվամիջոցի համառ զանգերին պատգամավորը պատահաբար պատասխանի, ապա պարզվելու է, որ մեր երկրի ցորենի պահեստները տրաքվում են ամենաթանկ գնով ձեռք բերված հացահատիկի պաշարներից, և գների նվազմանը դեռ երկար պետք է սպասենք: Իհարկե, որևէ մեկը չի հավատա, թե այս օլիգարխն այնքան միամիտ կարող էր լինել, որ ժամանակավորապես թանկացած հացահատիկի այդքան մեծ պաշար ներկրեր: Բայցև վերջինիս պահեստները ստուգելու հնարավորություն որևէ մեկը չունի: Իսկ ռուսական լրատվամիջոցների ներկայացրած ցորենի նոր գինը պարզապես ապշեցնում է. մեկ տոննան Ռուսաստանում 200 դոլար արժե, մինչդեռ Հայաստանում ալյուր դառնալով 600 դոլարով է վաճառվում: