«ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐԱԶՐԿՎՈՒՄ Է


Գյումրիում գործող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, մի քանի օրից արդեն կեթերազրկվի: ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է հեռուստաընկերության փաստաբանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի: Քաղաքապետարանը պահանջել էր ապամոնտաժել իրեն պատկանող աշտարակի վրայից հեռարձակող սարքերը կամ վճարել նախորդ տարիների պարտքերը: ՉԱՊ ՍՊԸ-ն, ում պատկանում է հեռուստաընկերությունը, բանակցությունների փոխարեն` դիմել էր դատական ատյաններին: Եվ հիմա դատական մարաթոնյան վազքը հատեց իր եզրագիծը: Գյումրու քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ «ԳԱԼԱ»-ի տարածած այն տեղեկատվությունը, թե հեռուստաընկերության դեմ քաղաքական նկատառումներով արշավանք է սկսվել` չի համապատասխանում իրականությանը: