Դեղին ծովը կանաչել է


Ջրիմուռների կանաչակալման պատճառով Դեղին ծովում լողացողները ստիպված են լող տալ ոչ թե ալիքների մեջ, այլ` տիղմակույտերի: Շանյդուն գավառի Ցինդաո նավահանգստյան քաղաքում ֆուտբոլային դաշտի չափով տոննաներով ջրիմուռային աղբ է լցվել: Զբոսաշրջիկներին արտասովոր այդ երևույթն առանձնապես չի վրդովեց նում, սակայն տեղաբնակները բողոքում են գարշահոտությունից: Բնապահպանները լրջորեն մտահոգված են. 300 մետրանոց կանաչ աղբածածկույթը մթնոլորտից հսկայական քանակի թթվածին է պահանջում` միաժամանակ ոչնչացնե լով ծովային կենդանիներին: Կառավարության և կամավորների ուժերով Չինաստանի ծովը հաջողվել է մաքրել 240 տոննա ջրիմուռներից: Սակայն երկրի իշխանություններն անհանգստացած են, որ աղտոտվածությունը կարող է տարածվել Դեղին ծովի ամբողջ մակերեսով: 2007 թ. նմանատիպ մղձավանջը ստիպել էր տարհանել տեղի բնակչությանը` նրանց ունեցվածքի հետ մեկտեղ: Օլիմպիական խաղերից առաջ բնակիչների տարհանումն անհրաժեշտ էր` մինչև զինվորները կմաքրեին ծովի առափյա եզրագիծը: