Արտասովոր մարդու կյանքն էլ արտասովոր ընթացք ունի


1992 թ. Կաշպիրովսկին ամուսնացել է Չեխիայի քաղաքացուհի Իրինայի հետ, ով այն ժամանակ հազիվ 20 տարեկան էր: Նա բժշկարարի երկրպագուներից էր և նրա հրաշագործ սեանսների մշտական ունկնդիրը: Համակրանքը փոխադարձ է եղել, և ամուսնությունը գրանցելով Կազանում, Կաշպիրովսկի զույգն ապրել է Մոսկվայում: 13 տարի հետո նրանք չեն կամեցել համատեղ ապրել, բայց պաշտոնապես բաժանվելու անհրաժեշտություն չեն զգացել: Հավանաբար Իրինան Չեխիա է մեկնել, բայց «հեռազգաց» ու «ամենատես» ամուսինը սկզբում չի հետաքրքրվել, իսկ հիմա չի կարողանում նրա հետքը գտնել: Life News¬ին հաջողվել է պարզել, որ ամուսնալուծության պաշտոնականացումն անսպասելիորեն անհետաձգելի է դարձել, որովհետև 71-ամյա Կաշպիրովսկին պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ: