Որ ի՞նչ


Բնության օրենքներից շեղումներն ինքնին ամոթալի են կամ խղճահարույց: Ամուսնությունը, այսինքն` ընտանիք կազմելը, կնոջ և տղամարդու համատեղ կյանքի օրինականացումն է, ինչը պատասխանատվություն է առաջադրում կողմերին` զավակներ ծնելու, նրանց ապահովվածությունը հոգալու համար: Ու եթե այլասեռության «մոդայով» կամ անառակություն կոչվող ախտով տառապող նույնասեռականներն են ձգտում իրենց կապը վավերացնել… անընկալելի է` բոլոր առումներով: Բայց արի ու տես, որ որոշ պետություններ էլ նրանց անվերջ իրավունքներ են արտոնում ու փայում¬փայփայում: Ահավասիկ, Նյու¬Յորքը դարձավ ամերիկյան 6¬րդ (և ամենախոշոր) նահանգը, որտեղ արտոնվեցին նման ամուսնությունները: Օրինագծին դեմ արտահայտված 29 սենատորների տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց այ` նյույորքյան 33 օրենսդիրների սատարումի նպատակը ոչ մի բացատրություն չունի: Ի՞նչ է, մինչ այդ այս և մյուս նահանգներում արգելվա՞ծ են եղել համասեռամոլների դաշինքներն` առանց պաշտոնական գրանցման: Օրենքն ուժի մեջ կմտնի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կողմից ստորագրվելուց հետո, իսկ նա արդեն խոստացել է ստորագրել: Հիշեցնենք, որ Նյու¬Յորքի նահանգից առաջ այդպիսի ամուսնությունները վավերացվում են Կոնեկտիկուտում, Այովայում, Նյու¬Հեմպշիրում, Վերմոնտում ու Կոլումբիա մարզում, ինչպես նաև Մասաչուսեթսում, որտեղ 2004 թ. կնքվեց Ամերիկայի պատմության մեջ առաջին օրինական միասեռական ամուսնությունը: Ամերիկյան 39 նահանգներում այդպիսի ամուսնություններն արգելվում են (տեղեկացրել է «ՌԻԱ» Նովոստի»¬ն):