Ընտրյալդ հավանո՞ւմ է քեզ


Ինքնաճանաչողական այս հարցերը պատանիներին են ուղղված: Հատկապես նրանց, ովքեր ձևացնում են, թե չեն կարևորում հակառակ սեռի ներկայացուցչուհիների կարծիքն իրենց մասին: Բայց իրականում այդպես չէ: Բավական է քեզ ուղղված աղջկական որևէ հայացք, և հետաքրքրությունը կկրծի հոգիդ. ամեն կերպ կփորձես հասկանալ` պատահական նայվա՞ծք էր դա, թե՞ դու դուր ես գալիս այդ աղջկան: Եթե կա ինչ¬որ մեկը, ում ինքդ հավանում ես, ում հետ երբեմն հանդիպում ես, բայց նա խնամքով թաքցնում է իր զգացմունքները, գուշակներին դիմել կամ սուրճի մրուրի մեջ նրա պատկերը որոնել պետք չէ: Պարզապես ինքդ քեզ չխաբելով` «այո» կամ «ոչ» պատասխանիր ներքոնշյալ 17 հարցերին: 1. Ի՞նքդ ես ցանկացել ծանոթանալ նրա հետ և դո՞ւ ես առաջինը մոտեցել` ծանոթանալու համար: 2. Ստիպված ես եղել երկար համոզե՞լ, որպեսզի նա ընդունի առաջին ժամադրության առաջարկդ: 3. Եթե նրա զանգին պատասխանում է մայրդ, նա ասում է, որ սխա՞լ համար է հավաքել: 4. Երբ զանգահարում ես նրան, նա հաճա՞խ չի պատասխանում. կամ` տուն զանգահարելիս նրա հարազատները հաճա՞խ են ասում, թե նա տանը չէ: 5. Քեզ հետ հանդիպելիս նա միշտ գալիս է նույն հագուստով և խնամքով չի՞ հարդարվում: 6. Սովորաբար դուք ժամանակ եք անցկացնում նրա՞ ընկերների հետ, թե՞ քո: 7. Զբոսանքների ժամանակ նա ամաչո՞ւմ է քեզ հետ թևանցուկ քայլել: 8. Եթե դրսում ցուրտ է, նա դժկամությա՞մբ է համաձայնում ուսերին գցել քո վերնազգեստը: 9. Նա նախընտրում է պատմել ի՞ր մասին և քիչ (կամ անուշադիր է) լսում քո պատմածները: 10. Նա հաճա՞խ է ուշադիր զննում և հայացքներ փոխանակում քո ընկերների հետ: 11. Նա առարկո՞ւմ է, որ դու ծանոթանաս իր ընկերուհիների հետ: 12. Ոչ մի անգամ նա չի՞ փորձել որևէ համեղ ուտեստ պատրաստել` քեզ ցույց տալու իր խոհարարական ունակությունները: 13. Քեզ տեսնելու համար նա որևէ գործ չի՞ հետաձգել կամ որևէ դասից չի՞ բացակայել: 14. Նա ձանձրանո՞ւմ է, եթե դուք կինո կամ բար չեք գնում: 15. Նա ավելի հաճախ համաձայնում է քեզ հետ, քան վիճո՞ւմ է: 16. Ակնարկո՞ւմ է, որ դու առաջինը չես, ում հետ ինքը համբուրվել է: 17. Նրա ծնողները տեղյակ չե՞ն քո գոյության մասին: Այս հարցերին որքան շատ են դրական պատասխանները, այնքան դու քիչ ես դուր գալիս քո ընտրյալին: Սակայն վիճակն անմխիթարական է այն դեպքում, եթե «այո» ես պատասխանել 13¬ից ավելի հարցերի: Այսինքն` 14-17 «այո»¬ն հուշում է, որ աղջկան դու շատ դուր չես գալիս: Մտածիր, գուցե ուրիշ մեկի՞ն ընտրես, որպես կպչուն մարդու տպավորություն չթողնես և ծիծաղելի չլինես նրա աչքում: 7-13 «այո»¬ի դեպքում` իմացիր, որ քո աղջիկը դեռ ինքն էլ չգիտի, թե դու որքանով ես իրեն դուր գալիս: Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ դուք վաղուց չեք իրար ճանաչում: Այնպես որ` փորձիր ավելի ուշադիր լինել նրա հանդեպ (և´ նրան ճանաչելու, և´ դուր գալու առումով) և մեկ¬երկու շաբաթ հետո նորից պատասխանիր այս հարցերին: Եթե դրական պատասխաններդ կնվազեն` ուրեմն դու աստիճանաբար հմայում ես նրան: 1-6 անգամ «այո»¬ պատասխանելու կամ 11-16 բացասական պատասխանը հավաստում է, որ աղջիկը քեզ շատ հավանում է: Մնում է, որ ժամանակը նպաստի ձեր զգացմունքների խորացմանը: Իսկ եթե քո պատասխանները միայն բացասական են` 17 «ոչ» և 0 «այո», ապա վստահ եղիր, որ աղջիկը հիացած է քեզանով: