Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցություն


Երևանում կայացավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրահրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ զորատեսակների հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացու ցիչներ: Միջոցառման ընթացքում ամերիկյան կողմի հետ ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա երկու տարիների համագործակցության հիմնական ուղենիշերը: Ամերիկյան պատվիրակությունն այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ և ականազերծման կենտրոն, իսկ հաջորդ օրը` ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտութ յունների ինստիտուտ: Այցի շրջանակներում պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը: Ողջունելով և կատարված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին` Սեյրան Օհանյանը նրանց մաղթեց հաջողություններ հետագա համագործակցության և պատվիրակության գործունեության ընթացքում: Կարևորելով համանման համաժողովների անցկացումը քննարկումների միջոցով համագործակցության ընդլայնման և զարգացման համար, պաշտպանության նախարարն անդրադարձավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտներին, իրականացված միջոցառումներին և դրանք ընդլայնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ համագործակցությունը խորացվելու է հատկապես ռազմաբժշկական, ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակվելու է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում ԱՄՆ-ի խորհրդատվական օժանդակությունը: