Հնագույն ձկնագործարան


Կերչում (Ղրիմ), հնամյա Պանտիկապեյի տարածքում հայտնաբերվել են ձկնամշակման համալիրի անտիկ շրջանի մնացորդներ: Երբեմնի այդ համալիրը բաղկացած է քարե 4 գլանատակառներից` յուրաքանչյուրը 1,6 խորանարդ մետր տարողությամբ: Անտիկ «ձկնագործարանը» գտնվում է Կերչի ծովախորշի ափին, որտեղ մեր թվարկության սկզբում տեղադրված էին ձկնորսական ավաններ: Համալիրը թվագրվում է 2-րդ դար: Դատելով գտածո նմուշներով` այնտեղ վերամշակվել են թառափաձկան և ծովատառեխի ընտանիքի ծովասուններ (հաղորդել է Lenta.RU-ն):