Պոռնոաստղը` նաև գող


Ամերիկյան պոռնոդերասան Թալեոն Գոֆֆնեյին 3-8 տարի ազատազրկում է սպառնում: Ֆիլադելֆիայի արվարձաններից մեկի բնակիչ Թալեոնը տանիքներից խանութներ է սողոսկել, իսկ նրա երկվորյակ եղբայրը «պարեկել» է: 27-ամյա Գոֆֆնեյը, պարզվում է` նաև ուսումնատենչ է և արդեն ծրագրել է բանտում ավարտել բարձրագույն կրթությունը: Հետաքննության տվյալներով` տանիքներին սողանցք բացելու համար արտիստիկ այս գողն օգտագործել է ձեռքի սղոց և կացին: Սկզբնական շրջանում նրան սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում, բայց նա կարողացել է մեղմել իր պատիժը. Թալեոնն իրեն մեղավոր է ճանաչել գողության միայն 2 դրվագով: Գաֆֆնեյի եղբոր` Կեոնթայլիի ճակատագիրը դեռ անհայտ է: Ի դեպ` եղբայրները ոչ միայն համատեղ գողություն են կատարել, այլ նաև միասին նկարահանվել են սեռական փոքրամասնությունների համար նկարահանված պոռնոգրաֆիկ ֆիլմերում: Կեոնթայլին դեռևս ազատության մեջ է` գրավի դիմաց: Եղբայրները բռնվել են գեղեցկության մի սրահում` հենց գողության պահին: