ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՖԱզատության հրապարակը հանկարծ չլինի թե նորից վերածվի թատերականի... ՖԱզատության հրապարակի սահմաններն այնքան ընդարձակվեցին, որ վերաճեցին Ազատ, Անկախ Հանրապետության: ՖԱզգային դիմագիծը կերտվում է ոչ միայն ազգի նպատակներից, այլև` ճանապարհի ընտրությունից: ՖԱզնիվ մետաղների անխարդախ լինելը համապատասխան կնիքն է վկայում. ինչպե՞ս տարբերակել ազնիվ զգացումները: Ֆ«Աղմուկ է, ինչպես շուկայում». կա այսպիսի արտահայտություն. հիմա աղմուկ է... շուկայի համար: ՖԱղն էժան էր, անհամ բաները` շատ էին: Աղը թանկացավ, անհամությունները կվերանա՞ն... ՖԱղջկա մեջ ամեն բան պետք է բնական լինի. և° շրթներկը, և° կեղծամը, և° դնովի թերթերունքերը... ՖԱղվեսավեպեր (կամ թեկուզ աղվեսագրեր) հիմա չեն գրվում. ափսո¯ս, որքա¯ն աղվեսներ չեն «անմահանում»: ՖԱղվեսներն են մատուցում... արջի ծառայություն: ՖԱղուհաց. ձևական, խորհրդանշական կողմով չպետք է հիմա հասկանալ, այլ ճաշկերույթ` «ինչ որ լեզուդ կպտտի» մակարդակով: ՖԱղքատնե¯ր, հարուստնե¯ր... Լա՞վ է, արդյոք, այդ. մեկը մարմնով է հալվում-մաշվում, մյուսը` հոգով: Ուրեմն` ո°չ հարուստ, ո°չ աղքատ: ՖԱղքատիմաց _ հիմար, հարուստ-խելոք, նյութապես անապահով - երջանիկ. այս և նման զուգահեռների ճշտությունն այժմ ոչ ոք չի համարձակվի ապացուցել: ՖԱյդպես էլ հասկանալի չէ. -աշխարհն ամբողջանո՞ւմ է, թե՞ տրոհվում, առաջադիմո՞ւմ է, թե՞ հետադիմում... _ նեղվելի՞ս ենք ավելի բարի դառնում, թե՞ լիության մեջ: _ որո՞նք են մեռյալ կետի, հենման կետի և տեսակետի տարբերությունները: ՖԱյլանդակը ծնվում է, մեռնում, այլանդակությունը, թվում է, մահ չունի: ՖԱյլընտրանքը սիրո հարցում միշտ էլ եղել է. ինչպես, ասենք, սիրուհին (կամ սիրածը) կնոջ (կամ ամուսնու) փոխարեն... ՖԱյլևս զարմանալի չէ, թե Ն-ը ինչե¯ր է անում. զարմանք է պատճառում այն, թե դեռ ինչե¯ր չի անում... ՖԱյն, ինչ քթիդ տակ է, չես նկատում: ՖԱյն մարդն է զուսպ ու օրինապահ, ով հասկանում և ենթարկվում է սեփական ես-ին: ՖԱյնչափ միամիտ-մանկամիտ էր, որ պատասխանում էր նաև ճարտասանական հարցերին... ՖԱյնպես է ճառում` կարծես ինքն է գրել...