ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԴԵՆ ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է


 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Հարսնաքարում» ծեծի ու բռնության ենթարկված Արտակ Բայադյանի հարևանն է, բայց մեր նախարարն այնքան օրինահարգ ու արդարամիտ է, որ ահա ինչ հայտարարություն է արել.

- Եթե ես ունեմ մի բնակարան, էդ բնակարանը տվել եմ վարձով և էնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, դա չի նշանակում, որ ես եմ դրա համար պատասխանատու միայն: Կա Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, և ես առիթ չունեմ էս դեպքում չհավատալու: Կան ձերբակալվածներ, քննությունն ընթանում է, և հուսով եմ, որ հասարակայնության որոշ շրջանի մոտ առկա «անպատասխանատվության մթնոլորտ» հասկացողությունը վերանալու է: Եվ էս առաջին քայլերը խոսում են հենց դրա մասին: Որպես արդարադատության նախարար` ուղղակի հիշեցնում եմ, որ մենք ունենք անկախ դատական իշխանություն, և արդարադատության նախարարը չի որոշում, թե նրանք ինչ պիտի անեն: 

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանն արդեն Ռուբեն Հայրապետյանի ռեստորանը համարել է վարձով տրված, Հայրապետյանին զրկել սեփականությունից ու արդեն խոսում է արդարադատություն իրականացնելու մասին:

Կարծես թե կարգին տրամաբանություն է` ընդօրինակման արժանի: