Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ


 

Կառավարության նախորդ ծրագրում գրված էր. «Կառավարությունը նախատեսում է 2008 թվականին Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում` դրանից բխող հետագա քայլերով` 2008-2012 թվականներին: Այն կներառի Դիլիջան քաղաքում բարձրորակ ֆինանսական ծառայությունների կենտրոնացման հարցը»:

Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

Այո´, որոշում էր ընդունված, որ ԿԲ-ն 2012 թվականին արդեն տեղափոխվելու է Դիլիջան, այնտեղ կառուցվել է հրաշալի շենք, ներդրվել են ահռելի ֆինանսական միջոցներ: Սակայն, ինչպես պարզվեց, ԿԲ-ի նախագահն ու աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 5-9 անգամ գերազանցում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի և 10-18 անգամ մշակույթի գործչի աշխատավարձին, չեն ցանկացել հեռանալ մայրաքաղաքից, իրենց բարեկեցությունից: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հավանաբար, բժիշկները խորհուրդ են տվել անպայման ապրել և աշխատել Երևանում, քանի որ Դիլիջանում կարող է ախորժակի խանգարում ունենալ… Եվ կառավարությունն էլ, ծախսելով ահռելի միջոցներ և կառուցելով շենք, այն դարձրել է ինչ-որ ուսումնական կենտրոն: Սա նշանակում է, թե մենք բյուջեում այնքան ավելցուկ ունենք, որ կարող ենք ցանկացած շռայլություն թույլ տալ և փոշիացնել պետական միջոցները: