ՀԱՐԿԱՅԻՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է


 

Պետեկամուտների կոմիտեն որոշել է թարմացնել իր տրամադրության տակ գտնվող շարժական գույքը, և առաջիկայում բավական մատչելի գնով կվաճառվի շուրջ 60 փոխադրամիջոց: Նշված ավտոմեքենաների տարիքը թեև 10-ից չի անցնում, բայց վաճառքի որոշումից առաջ դրանց մաշվածությունը գնահատվել է 70 և ավելի տոկոս:

Ավտոմեքենաների վաճառքից հարկայինն ակնկալում է 85 միլիոն դրամ ստանալ:

Մեքենաները թարմացնելու որոշմանը ոմանք նորից այլ մեկնաբանություններ են տալիս` հիշեցնելով հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշները: Հարկ վճարողները, սակայն, հարկահանու-թյունը «դեռ մի բան էլ ավելի» են համարում` մատնանշելով օլիգարխների հարկային բեռի անհամապատաս-խանությունը` նրանց եկամուտներին: