27 միլիոն զոհ` մարդկային առևտրում


 

Պաշտոնապես հայտարարված ու բացահայտորեն գործած ստրկատիրական ժամանակներից մեկուկես դար հետո էլ մարդկությունը ստիպված է խոստովանել, որ ստրկությունը վերացված չէ Երկիր մոլորակից: Դա օրերս փաստել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպը` ներկայացնելով միջազգային այդ հիմնախնդրին նվիրված ամենամյա զեկույցը:

Ողջ աշխարհում մարդկանց առևտրի զոհեր են դարձել 27 միլիոն կանայք, տղամարդիկ ու երեխաներ: Ընդ որում` նորորյա ստրկության փաստեր արձանագրվել են նաև Ամերիկայում և առաջադեմ այլ երկրներում:

Իր զարգացածությամբ հրաշքներ գործող, բարեգործության ցնցող օրինակներ ցուցաբերող մարդկությունը փաստորեն չի ձերբազատվում իր նմանին շահագործելու արատավոր բնազդներից: Իսկապես որ` «տարօրինակ, տարօրինա´կ մարդ-արարած». այլոց գռփելով` ոչ մի մեռնողի չփրկող գանձեր են դիզում, դրա ավելցուկից երբեմն նվիրաբերություններ անում ու հետո «ձեռը պակաս» նեղյալներին ստրկացնում, որ հետո նրանց շահագործելով, վաճառելով նոր փողեր դիզեն:

27 միլիոնը` բացահայտված զոհերի թիվն է...